07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 20, 2013

Ձայնազրկեց Զարուհուն

Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգը քննարկելու ժամանակ խոսք խնդրեց “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահմայանին հարցրեց, թե չի կարծում, որ հանրապետությունում թանկացումները կապված են իշխող կուսակցության` ՀՀԿ-ի վարած ապաշնորհ քաղաքականության հետ: “Ոչ, չեմ կարծում”,-ասաց Աբրահամյանը: Շարունակելով խոսքը` Զարուհի Փոստանջյանը համոզմունք հայտնեց, որ այնուամենայիվ, ՀՀԿ-ն է մեղավոր եւ փորձում էր կոչ անել ժողվորդին` […]

Արգամիչը նկատողություն կանի … Ծառուկյանը ժամանեց Ազգային ժողով /վիդեո/

Այսօր` մայիսի 20-ին մեկնարկած Ազգային ժողովի հերթական քառօրյային մասնակցում է մշտապես բացակայող ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Լրագրողները փակել էին ԲՀԿ խմբակցությունից ԱԺ նիստերի դահլիճ տանող ճանապարհը` Ծառուկյանին հարցեր տալու համար: Ծառուկյանը դուրս եկավ իր խմբակցության պատգամավորական “սվիտայով”: Ողջագուրվեց “հանրապետական” Սամվել Ալեքսանյանի հետ, որն այդ պահին մտնում էր նիստերի դահլիճ: “Հարգելի լրագրողներ, ես ամեն ինչ ասել […]

Թուրքիայում զբոսաշրջիկների օդապարիկի վթարի հետեւանքով մեկ մարդ է զոհվել /վիդեո/

Թուրքիայի կենտրոնական մասում զբոսաշրջիկների օդապարիկ է ընկել, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, իսկ օդապարիկում գտնվող մյուս 24 զբոսաշրջիկները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, գրում է “Интерфакс”-ը: Օդապարիկը վթարի է ենթարկվել, երբ թռչելիս է եղել Կապադովկիա հայտնի տուրիստական շրջանում:  Զբոսաշրջիկների ազգության մասին դեռեւս տեղեկություն չի հաղորդվում: Հայտնի չէ նաեւ վթարի պատճառը:

Սյունիքի մարզպետին առաջխաղացո՞ւմ է սպասվում

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրերս մտերիմների շրջանում ակնարկել է, որ հնարավոր է պաշտոնի առաջխաղացում ունենա: Թե կոնկրետ` որտեղ, Սուրիկ Խաչատրյանը չի մանրամասնել: Մարզպետն ասել է, որ Սյունիքը շատ է սիրում եւ որտեղ էլ լինի` էլի “սյունեցու հոգսն իրենն է”: Հիշեցնենք, որ վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ Սյունիքի, Կոտայքի, Տավուշի եւ Արարատի մարզպետների փոփոխության […]

Հավաքվենք, դիմենք նախագահին` չի ցանկանում գնալ հայրենիքից /վիդեո/

Գազի սակագնի մոտալուտ թանկացման գործընթացը ցայտնոտի մեջ է գցել մանր ու միջին ձեռնարկատերերին: Անհատ ձեռնարկատեր Իսահակ Աբրահամյանը պատրաստվում է իր շուրջը համախմբել Հայաստանում գործող մանր ու միջին գործարարությամբ զբաղվող ձեռնարկատերերին. “ Պատրաստվում եմ դիմել մեր բիզնեսի ներկայացուցիչներին, որ հավաքվենք, միասին դիմենք մեր նախագահին ու կառավարությանը, հանդիպենք ու էս հարցերը քննարկենք, քանի որ սա ստրատեգիական խնդիր է […]

Հայտնաբերվեց 23-ամյա աղջկան առանձնակի դաժանությամբ սպանած եւ հրկիզած երիտասարդը /վիդեո/

Մայիսի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ինչպես նաև՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնի քննչական խմբի հետ օպերատիվ-քննչական համալիր աշխատանքների արդյունքում՝ իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի բնակիչ 25-ամյա Դավիթ […]

Փաստորեն, Պարույր Սեւակն է հիմնադրել

“Բարև Երևան” դաշինքի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել: “Բարեւի” չիրականացած հեղափոխության մարտիկը հիշել է բանաստեղծ Պարույր Սևակին, թե բանաստեղծը “Բարև”-ի հեղափոխության հիմնադիրներից է: Փաստորեն Սեւակն էլ է մասնակցել Բա՛րեւի հեղափոխությանը – Բա՛րեւ, – Մեկ հատիկ այս բառն եմ ասում՝ Կնքված անձնագիր ցույց տալու նման, Կենսագրություն պատմելու նման, Կամ հարցաթերթիկ լրացնելու պես։ Եվ կուզենայի՜, Շա՜տ […]

Ստեփանակերտում տեղի է ունեցել “Ադրբեջան․ ժողովուրդների գերեզմանոց” ֆիլմի պրեմիերան /վիդեո/

Նախօրեին Ստեփանակերտում տեղի է ունեցել “Ադրբեջան․ ժողովուրդների գերեզմանոց” ֆիլմի պրեմիերան՝ Ադրբեջանի կողմից մի շարք բնիկ ժողովուրդների պատմական հողերի բռնազավթման եւ դրանից բխող հետեւանքների վերաբերյալ: Ճակատագրերի նմանությունը հնարավորություն է տալիս հայերին լավագույնս գիտակցել պատմական իրադարձությունների ընթացքը եւ այդ ժողովուրդների՝ սեփական պետականություն ունենալու ձգտումը: Ֆիլմում ներկայացված են բացառիկ արխիվային կադրեր:              

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված