20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

Երկվորյակ նորածինների մահը արհեստական կերից չէ

Սննդի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է իրացման ցանցում առկա “Նեստոժեն” մանկական չոր կաթի փոշու փորձաքննություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են և երեխաների առողջության վրա որևէ բացասական հետևանք ունենալ չեն կարող: Երկու երեխաների մահվան ցավալի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում […]

Ողջ մարդուն սառեցրել են դիահերձարանում

ՌԴ Պսկովի մարզում ողջ մարդուն սխալմամբ սառեցրել են դիահերձարանում, գրում է “Комсомольская правда”-ն: Քննությունը պարզել է, որ 2013-ի փետրվարի 4-ին գրանցվել է մարզի 57-ամյա բնակչի մահը, որին նույն օրը տեղափոխել են դիահերձարան եւ մարմինը տեղադրել սառցախցիկում: Փետրվարի 6-ին անցկացրած դատափորձաքննության արդյունքում պարզվել է, որ տղամարդուն դիահերձարան են տեղափոխել դեռեւս ողջ վիճակում, իսկ տղամարդը մահացել է […]

Աշոտյանի “Ճանապարհային քարտեզը”

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր դիմում է Սահմանադրական դատարան:  Նման քայլը ողջունելի է` երկրում ընթացող քաղաքական գործընթացները ՀՀ Սահմանադրությանն համահունչ իրականացնելու հրամայականից ելնելով: Միաժամանակ ցանկանում եմ կողմերին առաջարկել յուրօրինակ «ճանապարհային քարտեզ»: 1. Մինչև Սահմանադրական Դատարանի վճռի հրապարակումը դադարեցնել բոլոր քաղաքական ակցիաները, քանզի քաղաքական հանրային միջոցառումները կընկլալվեն որպես ճնշում Սահմանադրական Դատարանի վրա: 2. Երկու կողմերի քաղաքական […]

Գուցե Րաֆֆին գնա նրանց մոտ

 ”Իրավունք և ազատություն” կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կարծում է, որ իշխանությունները չեն կարողանում այնպիսի ընտրություններ անցկացնել, որոնցից ամբողջ հասարակությունը գոհ լինի, և դժգոհության ալիք չբարձրանա: Այս մասին այսօր ասուլիսում ասաց իրավապաշտպանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը համաձայնեց,  որ պիտի լինեին ընտրության ելքից դժգոհ մարդիկ: ՛՛Ընտրությունները կայացան թափանցիկ են ու օրինակելի: Բայց պետք է […]

Տարոն Մարգարյանի անունից

ԽՍՀՄ ժողովրդական ճարտարտապետ, ճարտարապետության ակադեմիկոս, Երևանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 135–ամյակին Կոմիտասի անվան պանթեոն՝ ճարտարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել  անվանի ճարտարապետներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնյաներ։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մեծանուն ճարտարապետի շիրիմին ծաղկեպսակ է դրել Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը։

‘’Тихо, как в гробу”. ”Բարեւ revolution” -ը Վանաձոր չի հասել

Այսպես ասած “բարեւrevolution”-ը գոնե դասադուլի ձեւով մարզեր, մասնավորապես Լոռի չի հասել: Henaran.am-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Վանաձորի պետական մանկավարժական համալսարանը ռուսի ասած ‘’тихо, как в гробу” վիճակում է: Ամեն ինչ հանգիստ է, դասերն ընթանում են բնականոն հունով, դասադուլների կոչեր անգամ չկան: Ուշագրավ է, որ նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորում զգալի ձայներ հավաքեց ու հաղթեց գործող […]

Սաքունցը նամակ է գրել Օբամային

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նամակով դիմել է ԱՄՆ նախագահին, որը ներկայացվում է ստորեւ. Հարգելի պարոն նախագահ, Այսօր հայկական ԶԼՄ-ներով տարածվեց Ձեր շնորհավորական ուղերձը ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում 2013 թվականի փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների արդյունքում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր շնորհավորանքը տեղի ունեցավ այն պահին, երբ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը տարածեց /2013 թ. մարտի […]

Ո՞ր մեկն է իսկական Ջոն Քերին. Ամերիկայի նոր պետքարտուղարը

Մի քանի շաբաթ առաջ, երբ սենատոր Ջոն Քերիի անունն առաջին անգամ հիշատակվեց որպես պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հնարավոր իրավահաջորդ, ես հայերին զգուշացրի` չափից ավելի չոգեւորվեն, որ հայ համայնքի “լավ բարեկամը” կարող է ստանձնել նման ազդեցիկ պաշտոն: Շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի զգուշության մասին իմ խոսքերը լիովին արդարացվեին: Չնայած հայկական հարցերի առնչությամբ Ջոն Քերիի աջակցության 30-ամյա տարեգրությանը, անցյալ շաբաթ, նոր պաշտոնն ստանձնելու հենց սկզբում նա ապացուցեց, […]

Հնարավորություն

Ռոբերտ Բոսխի անվան միջազգային համագործակցության հիմնադրամի և ՌեԱնիմանիա կինոփառատոնի հաջող համագործակցության արդյունքում ուրախ ենք հայտարարել, որ Շտուտգարտ 2013 անիմացոն փառատոնի հայտերի ընդունման 2-րդ փուլը սկսված է: Մինչև 35 տարեկան բոլոր երիտասարդ անիմատորները, ռեժիսորներն ու պրոդյուսերներն, ովքեր ունեն բազային կրթություն կինեմատոգրաֆիայի բնագավառում և ավարտին հասցված առնվազն երկու աշխատանք (վիդեո արվեստ, կարճամետրաժ ֆիլմ, տեսահոլովակ), կարող են իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի