22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

Ապատեղեկատվության արդյունքում թաղեցին կենդանի երգչուհուն /վիդեո/

Որն է լրագրողական էթիկայի սահմանները, ինչպես և ինչու կարելի է խախտել մարդկային և լրագրողական էթիկան: Սկանդալներ, աղմկահարույց տեսարաններ ու պատմություններ, կռիվներ: Ինչպես ապատեղեկատվության արդյունքում կազմակերպվեց առողջ երգչուհու` Արմինե Գրիգորյանի հուղարկավորությունը: Այս բոլոր հարցերի պատասխանները կարելի է ստանալ ”Փոփ հանրագիտարանի հերթական հաղորդմումը դիտելիս:

ՏՄՊՊՀ-ն չի վերհանել գերիշխող դիրք ունեցող խոշոր բիզնեսների հակամրցակցային գործունեությունը. ՄԻՊ

Քաղաքացիների  սոցիալական վիճակի և տնտեսական իրավունքների ոտնհարման հիմնական պատճառը շարունակում է մնալ իրական և լիարժեք տնտեսական մրցակցության բացակայությունը, քանի որ ՏՄՊՊՀ-ն. Հիմնականում հատվածական են ուսումնասիրվել հակամրցակցային դրսևորումները: Սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրվել և հանրությանը ներկայացվել են հաճախ միայն ոչ էական և ոչ համակարգային խնդիրներ հարուցող խախտումները: Բազմաթիվ գերիշխող դիրք ունեցող խոշոր բիզնեսների հակամրցակցային գործունեությունը չի վերհանվել և  […]

Ուկրաինացի լրագրողին հաջողվել է փախչել գերությունից

Ուկրաինացի լրագրող Անհար Կոչնեւային հաջողվել է ինքնուրույն փախչել սիրիացի գրոհայիններից, որոնք նրան դեռեւս 2012-ի հոկտեմբերին էին գերի վերցրել, եւ թաքնվել լեռներում: 40-ամյա լրագրողի ազատագրման մասին լուրը հայտնի է դարձել նրա նախկին ամուսնու` Դմիտրի Պետրովի խոսքերից: Նա պատմել է, որ Կոչնեւան գրեթե 15 կմ է անցել, մինչեւ որ հասել է Սիրիայի կառավարական զորքերի կողմից վերահսկվող տարածքը: Նա արդեն […]

Մահաթմա Գանդին նախագահ չէր. Առավոտ

Ինչի՞ վրա է հիմնված Րաֆֆի Հովհաննիսյանի վստահությունը, որ հենց նա է ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ: Որ ընտրություններն անցել են խախտումներով, կեղծիքներով, այդ գործընթացին “ավանդաբար” հատուկ այլանդակություններով, որ տեղամասային թվերի տրամաբանական վերլուծությունը մեծ կասկածների տեղիք է տալիս, որ ԿԸՀ-ի հայտարարած արդյունքները, ինչպես միշտ, արժանահավատ չեն թվում` այդ ամենը ճիշտ է, եւ դրա բազմաթիվ հաստատումները կան նաեւ […]

Ժամանակը ցույց կտա

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը այցելել է ”Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, ով ”Ազատության” հրապարակում հացադուլ է անում: ”Այսօր այցելել էի Րաֆֆի Հովհաննիսյանին։ Փորձեցի զրուցել, որպեսզի հասկանամ հացադուլի՝ որպես քաղաքական քայլի իմաստը։ Ես ամեն օր կաշխատեմ այցելել և ամեն անգամ չեմ զլանա խնդրել նրան դադարեցնել հացադուլը՝ զուտ մարդկային տեսանկյունից։ Իսկ թե ինչքան՞վ արդյունավետ կլինի Րաֆֆիի այս քայլը քաղաքական […]

Որտե՞ղ է երդվելու Սերժ Սարգսյանը

Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը նախատեսում են անցկացնել կամ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կամ Ազգային ժողովի այգում: Միանշանակ է, որ օպերային թատրոնի շենքը ցանկից դուրս է: 2008 թ. Ս. Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ հենց օպերային թատրոնի շենքում: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը երեկ թերթի թղթակցին հայտնել է, որ այս […]

Մաքսիմում` քաղաքապետ, մինիմում` փոխքաղաքապետ. Հրապարակ

Երեւանի ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակն արդեն պատրաստ է. Վարդան Օսկանյանին հաջորդում է Գուրգեն Արսենյանը, վերջինիս` Աժ պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը: Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին, որի անունը շոշափվում էր երրորդ տեղի առնչությամբ, ապա նա ոչ առաջին եռյակում եւ ոչ էլ տասնյակում չի լինելու: Ըստ թերթի աղբյուրների` ԲՀԿ շտաբը ղեկավարելու է երրորդ հորիզոնականն զբաղեցնող […]

Տարոնին հաճելի էր եւ առաջարկեց. 168 ժամ

“Առաջարկը եղել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: Նա շատ է ցանկանում, որ ես լինեմ ավագանու շարքերում եւ իմ մոտեցումներով օգտակար լինեմ քաղաքապետարանի աշխատանքներին: Մեր խոսակցություններում ես հասկացրել եմ քաղաքապետին, որ իմ ձգտումն է` միշտ տեսնել լավը, եւ եթե դա չի լինի, ես կլինեմ առաջին պայքարողը: Որքան հասկացա, այդ մոտեցումը շատ հաճելի էր նրան եւ […]

Աշոտյանը արտագաղթո՞ւմ է.Չորրորդ ինքնիշխանություն

ՀՀ կրթության եւ գիտության ոլորտի կառավարումը, չի բացառվում, այս անգամ վստահեն մեկ այլ ՀՀԿ-ականի։ Թերթի տեղեկություններով,  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին Սերժ Սարգսյանը, հնարավոր է, դեսպան ուղարկի որեւէ եվրոպական երկիր։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ այս օրերին Սերժ Սարգսյանը քննարկում է Արմեն Աշոտյանին Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակելու հարցը։ Թերթը նկատում է, որ Արմեն Աշոտյանը վերջին հինգ տարվա ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված