08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 29, 2012

Ազատ դեմոկրատները թեկնածու չեն ունենալու

“Ազատ դեմոկրատներ” կուսակցության վարչությունը, քննարկելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական վիճակը, ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններին ընդառաջ հայտարարում է, որ ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցությունը նպատակահարմար չի համարում, քանզի այսօր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում չափից դուրս լավատես պետք է լինել հավատալու համար, որ այս ընտրությունները կարող են իշխանափոխության  հանգեցնել: Այս պարագայում “Ազատ դեմոկրատների” մասնակցությունը զուտ սեփական գաղափարներն ու […]

Ճապոնացիները հետիոտների համար անվտանգ մեքենա են ստեղծել /ֆոտո/

Հիրոսիմայի համալսարանի ուսանողներն ստեղծել են հետիոտների համար անվտանգ ավտոմեքենաներ, որոնք ստացել են “Humanix” անվանումը: Մեքենայի նախատիպը 3 անիվներով գծավոր հրաշքն է` “iSAVE-SC1” անունով: Մեքենան կարող է մինչեւ ժամում 50 կմ արագությամբ սլանալ, սակայն փաստ չէ, որ այդ արագության դեպքում գծավոր ներքնակը կփրկի բոլոր ցանկացողներին:  Հրաշք մեքենայի ենթադրյալ գինը 9300 դոլար է:

ՀՀԿ-ԲՀԿ փոխընդհարումը պետք է դրական զարգացում բերեր, բայց…

2012թ-ի ամենամեծ հաջողությունն այն է, որ Հայաստանը  դիմացավ տնտեսական ճգնաժամի փոթորկին եւ տնտեսությունն ընդհանուր առմամբ անկում չապրեց: Այսպես է կարծում ՛՛Սոցիոլոգ՛՛ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը: ՛՛Թեպետ աղքատության թիվը մի քիչ աճել է, բայց դա հոգեբանորեն չճնշեց մեր ժողովրդին: Մենք կարողացանք այս ճգնաժամը բավականին մեղմ կերպով տանել, թեպետ պարտքերի մեջ ընկանք՛՛ ,- Henaran.am-ին ասաց նա: […]

8 թեկնածուներից մեկը կին է

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնառաջադրման փաստաթղթերն է ներկայացրել Երեւանի մամուլի ակումբի նախագահ, անկուսակցական Նարինե Մկրտչյանը: Եւ այսպես, առյասօր առաջադրվել են անկուսակցական Պավլիկ Սարգսյանը, “Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ, “Ռադիոհայ” ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը: Անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:  

Րաֆֆին սիրեցյալին անակնկալներ է խոստանում /վիդեո/

”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գիտի, թե ինչպես պետք է նշել ամանորը` միաժամանակ չոտնահարելով ավանդույթները, ետ չմնալով ժամանակից: Հովհաննիսյանը պատմեց, որ դեռ այն ժամանակ, երբ կենդանի էին իր տատիկներն ու պապիկները, իրենք բոլորով ”ամբողջ գերդաստանով” հավաքվում էին, և միասին դիմավորում ու նշում նոր տարին: Սակայն այս անգամ Հովհաննիսյանների ընտանիքը Հայաստանում է և այստեղ է նշելու տոնը: […]

Ճապոնացի ծերունին ճանաչվել է մոլորակի ամենատարեց բնակիչը /ֆոտո/

Ճապոնացի Ձիրոեմոն Կիմուրան գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես մոլորակի ամենատարեց տղամարդ եւ միաժամանակ ամենատարեց բնակիչ: Կիմուրան կրկնակի տիտղոսին արժանացել է դեկտեմբերի 27-ին, երբ լրացել է նրա 115 տարի եւ 253 օրը: Ռեկորդակիր ծերունին շատ մեծ ընտանիք ունի` 14 ծոռներ, որոնք իրենց հերթին ունեն 25 երեխաներ եւ  13 թոռներ:  Ծերունին բնակվում է որդու ընտանիքի հետ, […]

Սերժ Սարգսյանը Եռաբլուրում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Հրադադարի ռեժիմը խախտվել է 14 հազար անգամ

Ըստ Լեռնային Ղարաբաղի ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2012թ. ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 68.700 կրակոց: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ինտենսիվություն հատկապես նկատվել է պետական նշանակության միջոցառումների եւ տոն օրերի […]

Արմեն Աշոտյանը` Ձմեռ պապ. նախարարը բացում է գաղտնիքը /վիդեո/

”Ես այն տարիքում եմ, որ երեխաներիս համար ինքս եմ ծառայում Ձմեռ պապ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը և բացեց գաղտնիքը. ”Տղաներս արդեն նամակներ են գրել և ուղարկել են հեռավոր Լապլանդիա, այնտեղից այդ նամակները Ձմեռ պապին ուղարկել է ինձ, ես էլ կիրականացնեմ նրանց ցանկությունները”: Մեր զրույցի պահին, սակայն, նախարարը դեռ ժամանակ չէր ունեցել երեխաների` Ձմեռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի