13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ԲՀԿ փոխընդհարումը պետք է դրական զարգացում բերեր, բայց…

2012թ-ի ամենամեծ հաջողությունն այն է, որ Հայաստանը  դիմացավ տնտեսական ճգնաժամի փոթորկին եւ տնտեսությունն ընդհանուր առմամբ անկում չապրեց: Այսպես է կարծում ՛՛Սոցիոլոգ՛՛ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը:

՛՛Թեպետ աղքատության թիվը մի քիչ աճել է, բայց դա հոգեբանորեն չճնշեց մեր ժողովրդին: Մենք կարողացանք այս ճգնաժամը բավականին մեղմ կերպով տանել, թեպետ պարտքերի մեջ ընկանք՛՛ ,- Henaran.am-ին ասաց նա:

 Սոցիոլոգն անցնող տարվա ամենամեծ կորուստը համարում  է այն, որ քաղաքական դաշտում չհաջողվեց երկու բեւեռ ստեղծել, որը հետագայում ժողովրդավարության ավելի զարգացած մակարդակ կապահովեր եւ միջազգային հանրության առջեւ կներկայացներ Հայաստանը որպես զարգացող երկիր:

 ՛՛ ՀՀԿ-ԲՀԿ փոխընդհարումը պետք է դրական զարգացում բերեր, բայց, դա տեղի չունեցավ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Ահարոն Ադիբեկյանը: Հենց այս հանգամանքն է Ահարոն Ադիբեկյանը համարում տարվա հիասթափությունը:

Սոցիոլոգը չի տեսնում այնպիսի իրադարձություն կամ դեպք, որի համար հարկ է ամաչել: ՛՛Հարսնաքարի՛՛ ցավալի միջադեպն էլ նրա խոսքով չենք կարող այս կոնտեքստում նշել, քանի որ այն տիպական երեւույթ չէ.՛՛Այնպես չէ, որ օրումեջ մեր օլիգարխները շարքային քաղաքացիներին ճնշում են: Մի քիչ ուռճացված գործ է, որովհետեւ նման միջադեպեր շատ են լինում: Ամոթ կլիներ, եթե դա լիներ սիստեմադիկ եւ կազմակերպված՛՛:

 Ահարոն Ադիբեկյանն առանձնացրեց նաեւ 2012-ի քաղաքական գործիչների հնգյակը՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Տիգրան Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ Լեւոն Տեր-Պետրոսյան:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ