14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հրադադարի ռեժիմը խախտվել է 14 հազար անգամ

Ըստ Լեռնային Ղարաբաղի ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2012թ. ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 68.700 կրակոց: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ինտենսիվություն հատկապես նկատվել է պետական նշանակության միջոցառումների եւ տոն օրերի ժամանակ ու դրանց նախորդած շրջանում:

            Չնայած հակառակորդի դրսեւորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ առաջապահ զորամասերը ողջ տարվա ընթացքում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ լիովին վերահսկել իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում՝ հարկ եղած դեպքում ձեռնարկելով նաեւ կանխարգելիչ գործողություններ եւ ստիպելով վերջինիս հրաժարվել իր նկրտումներից:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ