08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 18, 2012

ՀՅԴ-ն չի բացառում որեւէ տարբերակ, ընդհուպ ընտրությունները բոյկոտելը

Ամենաուշը դեկտեմբերի 25-ին ՀՅԴ-ն կավարտի  բոլոր քննարկումները եւ կորոշի արտահերթ գերագույն  ժողովի օրը, որի ընթացքում էլ վերջնականապես կհստակեցնի եւ կհրապարակի իր դիրքորոշումը 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ:Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Դաշնակցական պատգամավորն, ի պատասխան մեր հարցի, նշեց, որ ԲՀԿ-ի կողմից նախագահական ընտրությունների բոյկոտելը, ինչպես նաեւ […]

Այսքանից հետո ո՞նց ես նայելու քո երեխաների եւ թոռների երեսին. Ջհանգիրյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ: Շուրջ 9 տարի անց մեղադրյալներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը, Ռազմիկ Սարգսյանը արդարացվեցին: Այս մասին Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Հարությանյանը գրառում է արել` հարց ուղղելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին: ”Շնորհավորում եմ արդարության հաղթանակը եւ ուզում եմ մի հարց տալ […]

Ամանորյա հեքիաթ Մոսկվայում /վիդեո/

Ամանորյա տոներին ընդառաջ ՌԴ մայրաքաղաքի “Красная Пресня” զբոսայգում կկայանա “Սուրբ ծննդյան լույսը” լուսավորության փառատոնը:  Փառատոնի շրջանակներում զբոսայգու այցելուները կարող են ականատես լինել լուսային աշխատանքներին, որոնց հեղինակը համաշխարհային ճանաչում ունեցող, լուսավորությունների մասնագետ ամերիկացի Ռիչարդ Հոլդմանն է: Նա խոստովանել է, որ Մոսկվայի համար արտասովոր եւ հիանալի շոու է պատրաստել: Փառատոնի ընթացքում նաեւ լուսավորված սահադաշտ կլինի: “Սուրբ ծննդյան լույսը” […]

ՀՀ նախագահի ելույթը գործով ապացուցված էր. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ 14-րդ համագումարում ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը առանցքային էր: Այն թե գերագույն գլխավոր  հրամանատարի, թե հանրապետության նախագահի, թե պետական ու ազգային գաղափարախոսության ջատագովի, եւ թե ժողովրդավարական  բարեփոխումների առաջնորդի ելույթ էր: Այսօր  անդրադառնալով Սերժ Սարգսյանի` համագումարում ունեցած ելույթին, Henaran.am –ին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: “Ինչու պետական գործչի, որովհետեւ հանրապետության […]

Զուրաբյանն ու Օսկանյանը դիմել են դատախազություն

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին իրենց խոսակցությունը ապօրինի գաղտնալսելու, ձայնագրելու և այն համացանցում հայտնվելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու նպատակով: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանի օգնական Բելլա Կարապետյանը: Երեկ Գլխավոր դատախազության մամլո քարտողար Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում […]

Վրաստանում հավատում են Իվանիշվիլիի բիզնես-կենտրոնի “կախարդական” ուժին

Թբիլիսիում լեգենդներ են հյուսում Վրաստանի վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի  բիզնես-կենտրոնի մասին, գրում է “Грузия Online”-ը` հղում անելով շրջակա միջավայրի պաշտպանության նախկին նախարար Գոգա Խաչիձեին: Նախկին նախարարի խոսքով` մարդիկ այդ կենտրոնի կողքով անցնելիս մանրադրամներ են նետում` հավատալով, որ դա իրենց հարստություն կբերի: Նա պատմել է, որ այդ տարածքով տաքսիով անցնելիս նկատել է`ինչպես է տաքսու վարորդը մանրադրամ […]

Սկանդալային ձայնագրությունը հեռացվել է Youtube-ից

Youtube.com կայքից այսօր հեռացվել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի գաղտնազերծված ձայնագրությունը: Henaran.am-ի հետ զրույցում տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ կայքից ձայնագրություն կարող է հեռացվել 3 պատճառով: ”Այս դեպքում գրվում է, որ հեռացված է հենց տեղադրողի կողմից”,-նշեց Մարտիրոսյանը: Ձայնագրությունը տեղադրված էր այստեղ: Այս պահին ձայնագրության փոխարեն գրված […]

Ձմեռային փառատոնի նորամուծությունները

Երևանի Քաղաքապետարանը և Ձմեռային Փառատոն Հայաստանը դեկտեմբերի 22-ից հունվարի 13-ը բոլորին հրավիրում են Ազատության հրապարակ՝ մասնակցելու Ամանորի բազմազան միջոցառումներով հագեցած Ձմեռային փառատոնի: Փառատոնը կմեկնարկի դեկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին՝ ավանդական Ձմեռային շքերթով: Շքերթի մասնակիցները՝ երաժշտական խմբերը, պարախմբերը և գունեղ հագուստներով հետաքրքիր կերպարները, Կաղանդ պապի առաջնորդությամբ Երևանի Քաղաքապետարանից կհասնեն Ազատության հրապարակ, որտեղ կանցկացվեն ձմեռային խաղերը, բնապահպանական տոնածառերի […]

Մի փողկապի պատմություն. ԱՎԾ պետին դուրս չեն հրավիրել

“Դա ծիծաղելի  է, նման ասեկոսերներն իրականությանը չեն համապատասխանում եւ նման բան չկա: Պարոն Մնացականյանը հեռացավ, այնուհետեւ  վերադարձավ, որովհետեւ մենք այդ պահին քննարկում էինք ԱԺ Էթիկայի հանձնաժողովի հետ կապված կանոնակարգ օրենքում փոփոխության հարցը  եւ քանի որ երկար քննարկում էր, մարդը գնաց եւ վերադարձավ այն ժամանակ, երբ պետք է համապատասխան նախագիծը քննարկեինք”,- այսօր անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի