09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 23, 2012

Ընտրողների մոտ 13 տոկոսը քվեարկել է

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետությունում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 79 737 կամ 12.43% է:   Քվեարկության մասնակիցների թվին ըստ համայնքների կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am:

Աբովյանում ընտրողները ակտիվ չեն

Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, Աբովյանում գործող 25 ընտրատեղամասերում քվեարկությանը քիչ մարդ է մասնակցում: Ընտրողները թերեւս դեռ ցանկություն չունեն քվեարկության գնալու: Մեր աղբյուրների փոխանցմամբ, առավոտյան ժամը 10.30.-ի սահմաններում մոտ հարյուր ընտորղ էր մասնակցել: Հիշեցնենք, որ այստեղ եւ համայնքի ղեկավար են ընտրում, եւ ավագանու անդամներ: Քաղաքապետի թեկնածուները երկուսն ենէ գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Կարո Գուլոյանն ու անկուսակցական, […]

Նախագահը շնորհավորել է արվեստագետներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Մելիք Մավիսակալյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ, մաղթել առողջություն, երջանիկ կյանք եւ ստեղծագործական նոր հաջողություններ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն, երջանկություն եւ հետագա բեղմնավոր գործունեություն:

Թեժ պայքար մարզերում. ՏԻՄ ընտրություններ

Հայաստանի մի շարք մարզերում այսօր` սեպտեմբերի 23-ին, կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Մասնավորպես, ՏԻՄ ընտրություններ կկայանան Արագածոտնի, Գեղարքունիքի,Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 318 համայնքներում: Համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանա 262 համայնքներում, իսկ ավագանու ընտրություններ կանցկացվեն 281 համայնքներում: 262 համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 699 թեկնածու: Օրենքով սահմանված ժամկետում ինքնաբացարկ է հայտնել 177 քաղաքացի: Քվեարկությանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված