09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 25, 2012

Սյունիքի մարզպետը աշխատեղեր կբացի. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի, Որոտան գետի հունում 2 փոքր ՀԷԿ-եր կառուցելու համար կփոխվի անտառային եւ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան: Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղական համայնքի անտառային հողերից 0,0516 հա եւ գյուղատնտեսական նշանակության հողերից 0,0484 հա կփոխադրվեն էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, իսկ Անգեղակոթ համայնքից այդ նպատակով կփոփոխվի 0,1 հա անտառային հողի կատեգորիա: Ուսումնասիրելով կառավարության […]

ՆԳ նախարարի համար ազդեցիկ դեմքեր են պայքարում. Հայկական ժամանակ

    “Հայկական ժամանակ”-ի իշխանական աղբյուրները նշում են, որ  առաջիկայում կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու, եւ ստեղծվելու է նոր` ներքին գործերի նախարարություն:  “Նոր նախարարությունը ունենալու է առնվազն հինգ հիմնական ստորաբաժանում: Դրանցից չորսը լինելու են ոստիկանական կառույցներ, այսինքն` չորս առանձին ոստիկանություններ` քրեական, մունիցիպալ, ավտոտրանսպորտային եւ պահպանության: Հինգերորդ հիմնական ստորաբաժանումը լինելու է արտակարգ իրավիճակների վարչությունը, որը գրեթե […]

Աշխարհի չեմպիոնն ընդդեմ դատավորների.Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհի”,  Հայաստանի Վճռաբեկ եւ Վերաքննիչ դատարանների դատավորներ Վարուժան Աբելյանի եւ Լյովա Գրիգորյանի դեմ Ազգային անվտանգության ծառայությունում հայտարարություն է ներկայացրել Հայաստանի բռնցքամարտի նախկին չեմպիոն Արմեն Խալոյանը: Խալոյանը պնդել է, որ դատավորներն իր օգտին քաղաքացիական վճիռներ կայացնելու համար պահանջել են վիճելի բնակարանի 20 տոկոսը՝ որպես կաշառք: Ըստ Խալոյանի, ինքը հրաժարվել է գումարը տալուց, ինչի արդյունքում […]

Դաշնակցությունում խառն են. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով ՀՅԴ-ն որոշել է իր Գերագույն ժողովն անցկացնել հունիսին: Առայժմ, սակայն, հստակ հայտնի չէ ՀՅԴ ԳԺ կոնկրետ օրը: Ըստ թերթի աղբյուրների, հավանական է, որ ՀՅԴ ԳԺ-ն անդրադառնա ղեկավար կազմին եւ որոշ փոփոխություններ անի: “Բանն այն է, որ ԱԺ ընտրություններում 5 տոկոս հավաքելուց հետո շատերը պնդում են, որ Արմեն Ռուստամյանը, Հրանտ Մարգարյանն ու Վահան Հովհաննիսյանը պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի