22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2012

Երեւանի քաղաքապետի խորհրդականը արժանացել է “Գեներալ Մադաթովի անվան” շքանշանի

Փետրվարի 7–ին Մոսկվայի տանը տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանին “Գեներալ Մադաթովի անվան շքանշանով” պարգեւատրելու արարողությունը։ Այս մրցանակը սահմանվում է ամեն տարի Մարդկության Համաշխարհային բարեգործական հիմնադրամի կողմից մշակութային ժառանգության վերածննդի, մարդկանց անշահախնդրորեն ծառայելու եւ հումանիզմի գաղափարները կյանքի կոչելու վեհ եւ պատվավոր գործում մեծ ավանդ ունենալու համար։ Արամ Սուքիասյանն արժանացել է սույն մրցանակին ՀՀ Անկախության […]

ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը դիմելու է խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ/վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, փետրվարի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ավարտվել են գործով վկաների հարցաքննությունները, եւ դատարանը պետք է լսի ամբաստանյալներին: Առաջինը դատարանը փորձեց լսել ՃՈ տնտեսական բաժնի նախկին […]

Ի՞նչ են փնտրում հայերը Ֆեյսբուքում

Ֆեյսբուք, Ֆեյսբուքցի, ֆեյսբուքամոլ, ֆեյսբուքահայ, ֆեյսբուքահայություն… արտահայտություններ, որոնք շուրջ երեք տարի է, ինչ գերակշռում են մեր առօրյա զրույցներում: Հայ օգտատերերի թիվն օրեցօր աճում է, մենք Ֆեյսբուքում ենք անցկացնում մեր ազատ ժամանակի մեծ մասը, այստեղ գտնում ենք վերջին թարմ լուրերը՝ շնորհիվ խմբերում լրատվական կայքերի միջև ծավալված մրցավազքի: Ավելին, ձևավորվել է ֆեյսբուքահայության միասնական ճակատ, որը քայլեր է ձեռնարկում […]

Երկրի նախագահը` տիկնոջ հետ մասնակցել է երգիչ Ռուբեն Մաթեւոսյանի հոբելյանական համերգին

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Ռուբեն Մաթեւոսյանի ծննդյան 70 եւ բեմական գործունեության 50 ամյակներին նվիրված հոբելյանական համերգին։  

Զինդատախազի մոտ ախտորոշվել է հիպերտոնիկ կրիս, վիճակը բավարար է

Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ  Կոստանյանի առողջությանը վտանգ չի սպառնում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Նաիրի” բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Սիրանույշ Մարտիրոսյանը: “Նրա մոտ ախտորոշվել է հիպերտոնիկ կրիս, այժմ Կոստանյանի վիճակը բավարար է գնահատվում: Տեսողության կորուստ հիվանդը չունի”,-ասաց տիկին Մարտիրոսյանը: Թե երբ զինդատախազը դուրս կգրվի հիվանդանոցից` պարզ չէ: “Չեմ կարող օր ասել, նա դեռ […]

Մեր ժամանակների Տարզանի հարսնացուն յուրահատուկ պետք է լինի /վիդեո/

24-ամյա Դեւետ Դյու Տուան դարձել է Հարավաֆրիկյան Հանրապետության ամենագրավիչ ու հետաքրքիր երեւույթներից մեկը: Սուպերմարկետի նախկին անվտանգության աշխատակիցն այժմ լիանաների վրա է ցատկում, ծառից ծառ թռչում, հայտնի Տարզանին բնորոշ ձայներ արձակում: Տղամարդն ասել է, որ Տարզանի մասին առաջին անգամ իմացել է մանուկ հասակում, երբ հայրը երկար տարիներ հավաքել է “ջունգլիների արքայի” մասին պատմող գրքեր: Աշխատելով իբրև […]

Սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի Միջերկրական ծովի տարածքից մեր տարածք ներթափանցած ցիկլոնի և համեմատաբար տաք օդային հոսանքների ազդեցությամբ: Այս գիշեր և փետրվարի 8-ին ողջ հանրապետությունում ժամանակ առա ժամանակ սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանն այս գիշեր կբարձրանա 8-10 աստիճանով, ցերեկային ջերմաստիճանն էապես չի փոխվի: Հանրապետության տարածքում տեղումներ կդիտվեն առաջիկա 3 օրերի ընթացքում, առանձին վայրերում հնարավոր է զգալի […]

Գյումրիին ֆուտբոլային մեծ տոն ենք պարգևելու. Ռուբեն Հայրապետյան

Ինչպես արդեն հաղորդվել է, 2011-2012 թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 29-ին, Գյումրիի ‘Քաղաքային’ մարզադաշտում: Նույն օրը կայանալու է նաեւ Գյումրիի ‘Քաղաքային’ վերակառուցված մարզադաշտի հանդիսավոր բացումը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադառնալով Գավաթի խաղարկությունը Գյումրիում անցկացնելու փաստին, ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է. ‘Որոշումն աննախադեպ չէ: Ֆուտբոլի երկրպագուները հիշում են, որ […]

Սելին Դիոնը ցնցել է հանդիսատեսին իր ցելյուլիտով /վիդեո/

 Հայտնի երգչուհին բեմում ցուցադրել է իր կախված մաշկն ու ներքնազգեստը: 43-ամյա Սելին Դիոնը “Jazz and Blues” փառատոնի ժամանակ, որը տեղի է ունեցել Ճամայկայում, ցույց է տվել երկրպագուներին փոքր-ինչ ավելին, քան նրանք կարող էին պատկերացնել: Ելույթի համար աստղը չափազանց կարճ շրջազգեստ է ընտրել, որը հազիվ էր ծածկում նրա ներքնազգեստը: Ներքնազգեստը դեռ մի կողմ, երգչուհին ուղղակի ապշեցրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829    
ՀունվարիՄարտի