22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գյումրիին ֆուտբոլային մեծ տոն ենք պարգևելու. Ռուբեն Հայրապետյան


Ինչպես արդեն հաղորդվել է, 2011-2012 թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 29-ին, Գյումրիի ‘Քաղաքային’ մարզադաշտում: Նույն օրը կայանալու է նաեւ Գյումրիի ‘Քաղաքային’ վերակառուցված մարզադաշտի հանդիսավոր բացումը:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադառնալով Գավաթի խաղարկությունը Գյումրիում անցկացնելու փաստին, ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է. ‘Որոշումն աննախադեպ չէ: Ֆուտբոլի երկրպագուները հիշում են, որ 2008 թվականին էլ Գավաթի խաղարկության եզրափակիչն անցկացվել է Իջեւանում: Ֆուտբոլի համաչափ զարգացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջնահերթություններից է: Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը, ֆուտբոլային մթնոլորտը նաեւ մարզեր տեղափոխելը ֆուտբոլի զարգացման ուղղություններից մեկն է:

Այս մեխանիզմը վաղուց կիրառվում է Եվրոպական երկրներում: Նույնիսկ ազգային հավաքականների հանդիպումներն են անցկացվում ոչ մայրաքաղաքներում: Գավաթի խաղարկությունն այս անգամ անցկացնելով Գյումրիում եւ հանդիսավորապես բացելով վերակառուցված ‘Քաղաքային’ մարզադաշտը, մենք մեծ ֆուտբոլային տոն ենք պարգեւելու մեր երկրպագուներին: Բազմիցս ու տարբեր առիթներով ասել եմ, որ ամեն ինչ անելու եմ Գյումրիում ֆուտբոլի զարգացման համար’:

Henaran.am_ին փոխանցում են ՀՖՖ մամուլի գրասենյակից

 


 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ