20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԲԵՌՆՎԱԾ ՏԵՍԱԴԱՐԱՆ

Սկանդալային բացահայտում: Անվտանգության աշխատակիցները բռնաբարել և սպանել են դեռահաս ցուցարարին /Տեսանյութ/

BBC-ն սկանդալային բացահայտում է կատարել՝ գաղտնազերծելով 2022թ. Իրանում սկսված ցույցերի ընթացքում գրանցված սպանության մասին փաստաթուղթը: Իրանցի դեռահասը սեռական ոտնձգությունների է ենթարկվել և սպանվել Իրանի անվտանգության ուժերի համար աշխատող երեք տղամարդկանց կողմից, ասվում է գաղտնազերծված փաստաթղթում, որը, ինչպես հայտնի է, գրվել է այդ ուժերի կողմից: Այն թույլ է տալիս քարտեզագրել, թե ինչ է տեղի ունեցել 16-ամյա […]

Իսրայելական բանակը կոպտորեն  խախտել է մարդկանց իրավունքները /Տեսանյութ/

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնաբերել է Իսրայելի պաշտպանության բանակի հինգ ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու են առանձին միջադեպերի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Նշենք, որ բոլոր միջադեպերը տեղի են ունեցել Գազայից դուրս՝ մինչ ներկայիս պատերազմը։ Իսրայելը ուղղիչ գործողություններ է ձեռնարկել չորս ստորաբաժանումներում: Հիշեցնենք, որ Վաշինգտոնը Իսրայելի հիմնական ռազմական աջակցության մատակարարն է, և  նրան տարեկան մատակարարում է 3,8 միլիարդ […]

Խորհրդարանական ընտրությունները՝ մայիսի 10-ին /Տեսանյութ/

Tasnim-ի փոխանցմամբ՝ մայիսի 10-ին նշանակված ընտրությունների երկրորդ փուլում Իրանի խորհրդարանի մնացած 45 տեղերի համար պայքարելու է 90 թեկնածու: Նշենք, որ երկրի 22 ընտրատեղամասերում թեկնածուները չեն կարողացել ապահովել ձայների բացարձակ մեծամասնությունը (ավելի քան 50%) մարտի 1-ի առաջին փուլում։ Միաժամանակ հայտարարվել է, որ  ընտրությունների գալիք երկրորդ փուլը կանցկացվի էլեկտրոնային քվեարկության միջոցով: Ընտրական շտաբի ներկայացուցիչը նշել է, որ […]

Պաղեստինի առաջնորդը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել իսրայելական հարձակումը /Տեսանյութ/

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել  է, որ ԱՄՆ-ն միակ երկիրն է, ով կարող է կանգնեցնել  Ռաֆահի վրա իսրայելական հարձակումը: Նշենք, որ Ռաֆահը Գազայի հարավում գտնվող քաղաք է, որտեղ ավելի քան մեկ միլիոն փախստականներ են ապաստանել: Պարոն Աբասը, ով ղեկավարում է օկուպացված արևմտյան ափի մի մասը, ասում է, որ ցանկացած հարձակում կարող է հանգեցնել պաղեստինցիների փախուստին […]

Թբիլիսում բազմահազարանոց ցույցը ճնշվել է /Տեսանյութ/

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ կիրակի գիշերը  «օտարերկրյա գործակալների մասին»  օրենքի դեմ բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել, որը խաղաղ չի ավարտվել: Կեսգիշերին մոտ ցուցարարները մի քանի անգամ փորձել են քանդել օրենսդիր շենքի մոտ տեղադրված արհեստական ցանկապատերը՝ ցանկանալով մոտենալ բեմին: Ոստիկանները կանխել են բեմին մոտենալու փորձերը, ինչից հետո իրավապահների ու ցուցարարների միջև բախումներ են սկսվել։ Ոստիկանները ցուցարարների […]

ԱՄՆ-ում պտտահողմերը 5 մարդու կյանք են խլել /Տեսանյութ/

ԱՄՆ կենտրոնական նահանգներում տորնադոյի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ: Զոհերի թվում կա նաև  չորս ամսական երեխա: Ուրբաթ օրը սկսված փոթորիկներից հետո տասնյակ հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության: Օկլահոմայի նահանգի առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ մոտ 100 վիրավոր է գրանցվել։ Մահվան դեպքերից չորսը տեղի են ունեցել Օկլահոմայում, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Իրավիճակն առաջնագծում վատթարացել է. ուկրաինական բանակի հրամանատար /Տեսանյութ/

Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատարը հայտնել  է, որ իրավիճակն առաջնագծում վատթարացել է ռուսական բազմաթիվ հարձակումների ֆոնին: Ալեքսանդր Սիրսկին, ով նշանակվել է հրամանատար փետրվար ամսից, ասել է, որ ուկրաինական ուժերը հետ են քաշվել Դոնեցկի արևելյան շրջանի դիրքերից: Նրա փոխանցմամբ՝ Ռուսաստանը փորձում է օգտվել կենդանի ուժի և հրետանու իր գերազանցությունից, նախքան ուկրաինական ուժերը կստանան ամերիկյան նոր զինատեսակների այդքան […]

Բազմաթիվ սպանություններից հետո ավստրալացիները կոչ են անում խստացնել օրենքները  /Տեսանյութ/

Կանանց սպանություններից հետո Ավստրալիայում ցույցեր են տեղի ունեցել՝ ի պատասխան բռնության վերջին ալիքների: Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Սիդնեյի առևտրի կենտրոնում տղամարդը դանակահարել էր 5 կնոջ: Քննության արդյունքում պարզվել է, որ հանցագործի հիմնական թիրախը եղել են կանայք: Ցուցարարները ցանկանում են, որ գենդերային բռնությունը հայտարարվի որպես ազգային արտակարգ դրություն և ավելի խիստ օրենքներ սահմանվեն՝ այն դադարեցնելու […]

Պինգվինները ոչնչացման եզրին են /Տեսանյութ/

Բրիտանական Antarctic Survey-ի գիտնականները բացահայտել են, 2023 թվականին Անտարկտիդայում սառույցի ռեկորդային ցածր մակարդակը հանգեցրել է պինգվինների պոպուլյացիայի լայնածավալ կորուստների: Antarctic Science (AS) գիտական ​​ամսագրի փոխանցմամբ՝ կայսերական պինգվինները տառապում են արդեն երկու տարի անընդմեջ։ Սառույցի հալվելը զրկում է նրանց բազմացման և մեծացման վայրերից։ Նշենք, որ այս ընթացքում Անտարկտիդայում ծովի սառույցի ծավալի կրճատումը հասել է 30%-ի՝ 1981-2010 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի