Մեր խաչի ծանրության մասին /Տեսանյութ/

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Բաքու, հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի 44-օրյա ագրեսիվ պատերազմն անվանել է «ազատագրական պատերազմ», խոստացել է մասնակցել օկուպացված հայկական տարածքների «վերականգնմանը» և հիշեցրել հայրական խորհուրդը պատերազմից առաջ: Մանրամասները՝ կից տեսանյութում:
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հինգ զինվոր է զոհվել Գազայի հյուսիսում իսրայելական տանկերի կրակոցների հետևանքով: Նշենք, որ այս դեպքը իր տեսակի մեջ ամենամահաբեր միջադեպն է հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր: Նախնական հետաքննությունը պարզել է, որ երկու տանկ կրակել են Ջաբալիա փախստականների ճամբարում գտնվող շենքի վրա, որտեղ հավաքվել էին զինվորները: Թեժ մարտեր են ընթացել […]
ԱՄՆ նախագահ Բայդենը և Թրամփը համաձայնվել են հունիս և սեպտեմբեր ամիսներին նախընտրական բանավեճեր անցկացնել: Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը սոցցանցերում պայմանավորվում են, քանի որ մրցակիցները խոստացել են երկու բանավեճ անցկացնել նոյեմբերի ընտրություններից առաջ: X-ում հրապարակված գրառման մեջ Բայդենը չորեքշաբթի առավոտյան ասել է, որ ստացել և ընդունել է CNN-ի հրավերը հունիսի 27-ին բանավիճելու Թրամփի հետ: «Քեզ, […]
Գազայի հյուսիսում շարունակում է մոլեգնել իսրայելական բանակի դեմ պատերազմը: Պաղեստինյան խմբավորումները չեն հանձնվում, ավելին, նրանք թիրախավորում են իսրայելական ներխուժող զորքերը փոքր զինատեսակներով և հրթիռային հարվածներով: Զինամթերքի բացակայության արդյունքում նրանք անցել են ինքնաշեն պայթուցիկների: Միջազգային փրկարար կոմիտեն ասում է, որ «ճգնաժամի մասշտաբները Պաղեստինում հակասում են երևակայությանը», քանի որ իսրայելական ցամաքային զորքերը ներխուժում են Ռաֆահ և զանգվածային […]
Մինչ Ուկրաինան տեսնում է ռազմական անհաջողություններ, Պուտինը Չինաստան պետական այց է կատարել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Պեկին, որտեղ այս պահին հանդիպում է չինացի գործընկեր Սի Ցզինպինի հետ: Սա Պուտինի առաջին միջազգային այցն է նրա աննախադեպ հինգերորդ նախագահական ժամկետում, որի ընտրություններում նա գործնականում առանց լուրջ մրցակիցների հաղթեց։ Հանդիպումը, որը երրորդն է մեկ տարվա ընթացքում, […]
Աֆղանստանում տեղի են ունեցել ջրհեղեղներ, որոնք առաջացել են չոր ձմռանը հաջորդած անսովոր ուժգին փոթորիկների պատճառով: Գետնի վրա հայտնված հազարավոր լիտրերով ջուրը նետել է խեղդված մարդկանց դիակները փողոցներով մեկ: Ավերածությունները ձգվում են կիլոմետրերով: Պարենի համաշխարհային ծրագիրը հայտնում է, որ ավելի քան 300 մարդ է զոհվել, և 2000 տուն ավերվել է ջրհեղեղի հետևանքով: Հիմնականում տուժել են հյուսիսային […]
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի վրա 5 անգամ կրակել են, սակայն, բարեբախտաբար, անցկացված վիրահատություններից հետո այլևս նրա կյանքին վտանգ չի սպառնում: Փոխվարչապետ Թոմաս Տարաբան BBC-ին ասել է, որ պարոն Ֆիկոյի վիրահատությունը «լավ» է անցել, և «կարծում է, որ վերջում նա ողջ կմնա»: Ավելի վաղ պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ պարոն Ֆիկոն «պայքարում է իր կյանքի համար»՝ […]
Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիայում և հարավային Ռաֆահում կատաղի մարտեր են ընթանում, քանի որ Իսրայելը ուժեղացնում է պայքարը պաղեստինյան զինված խմբավորումների դեմ: Երկու կողմերն էլ նշում են թշնամու զգալի կորուստները: Առնվազն 82 պաղեստինցի է զոհվել վերջին 24 ժամվա ընթացքում, ինչը ամենաբարձր ցուցանիշն է մեկ օրվա ընթացքում՝ իսրայելական օդուժի անողոք հարձակումների ժամանակ։ Ավելի քան 450.000 պաղեստինցիներ լքել […]