11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հարյուր հազարավոր ամերիկացիներ հոսանքազրկվել են տորնադոների պատճառով /Տեսանյութ/

Ավերիչ տորնադոներն ու ամպրոպները երկուշաբթի գիշերվա դրությամբ ԱՄՆ յոթ նահանգների գրեթե 300.000 բնակիչների թողել են   առանց էլեկտրականության:

Հանգստյան օրերին ուժեղ փոթորիկները սպանել են առնվազն 23 մարդու և ավերի հետքեր թողել  ԱՄՆ-ի կենտրոնական նահանգներում:

Կանխատեսողները ասում են, որ ամենամեծ վտանգը տեղափոխվել է արևելք՝ ընդգրկելով Ալաբամայից մինչև Նյու Յորք գտնվող լայնածավալ տարածքը:

Սպասվում են ամպրոպներ, ավերիչ քամու պոռթկումներ, կարկուտ և հեղեղումներ։

NWS-ը նաև կանխատեսել է, որ այսօր Տեխասում կարող են ուժեղ ամպրոպներ լինել, որտեղ քամու պոռթկումները կարող են հասնել 120 կմ/ժ կամ ավելի արագության:

Երկուշաբթի առավոտյան ավելի քան 120 միլիոն ամերիկացիներ արթնացել են եղանակային խիստ նախազգուշացումներից:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ