22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իսրայելը հարվածներ է հասցրել  Ռաֆահի փախստականների ճամբարին /Տեսանյութ/

Գազայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարած առողջապահության նախարարությունը հայտնել է, որ տասնյակ մարդիկ զոհվել և վիրավորվել են Ռաֆահի փախստականների ճամբարում

տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ ավիահարված է հասցրել տարածքում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնին:

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը Ռաֆահից ութ հրթիռ է արձակել Թել Ավիվի վրա, ինչը հունվարից ի վեր առաջին հեռահար հարձակումն է քաղաքի վրա:

Գազայի հարավային հատվածից ստացված տեսանյութերում երևում են հզոր պայթյուններ և հրդեհներ:

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Իսրայելը ավիահարված է հասցրել տեղահանված պաղեստինցիների ճամբարին՝ Ռաֆահից հյուսիս-արևմուտք, վերջին ռազմական գործողություններից

հեռու գտնվող հումանիտար անվտանգ գոտում:

Նշվում է, որ մահացածների թվում կան կանայք և երեխաներ:

Հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ «ճշգրիտ» ավիահարվածի արդյունքում «վերացրել է» ՀԱՄԱՍ-ի երկու բարձրաստիճան գործիչների՝

Յասին Ռաբիա Ռաբիային և Խալեդ Նագար Նագարին «հյուսիս-արևմտյան Ռաֆահում»:

ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 35 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ