Պաշարել են հիվանդանոցները, հիվանդները մահանում են /Տեսանյութ/
Գազայի հյուսիսային Ջաբալիա շրջանի վերջին երկու գործող հիվանդանոցները շարունակում են մնալ մի քանի օր տևող պաշարման տակ, քանի որ Իսրայելի բանակը թիրախավորում է
առողջապահական կարևոր հաստատությունները հրետանու և փոքր զենքերի կրակոցներով:
Ալ-Աքսա հիվանդանոցի բժիշկ- տնօրենը հայտնել է, որ գեներատորների համար վառելիք չկա, և առանց էլեկտրականության «բոլոր հիվանդները կդատապարտվեն մահվան»:
Իսրայելական տանկերն ու զորքերը առաջ են շարժվում Ռաֆահի հարավ-արևելքում՝ դեպի քաղաքի խիտ բնակեցված արևմտյան թաղամասը:
Ավելի քան 900,000 պաղեստինցիներ տեղահանվել են շարունակվող պատերազմի պատճառով ընդամենը երկու շաբաթվա ընթացքում և այժմ չունեն ապաստան, սնունդ, ջուր և դեղորայք:
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 35,800 մարդ, վիրավորվել՝ 80,011-ը։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում զոհերի վերանայված թիվը կազմում է 1139, տասնյակ մարդիկ դեռ գերության մեջ են:
Ամերիկացի սենատոր Բերնի Սանդերսն ասում է, որ աշխարհը չի կարող թույլ տալ, որ Իսրայելի «բարբարոսությունը» շարունակվի Գազայում։
Մանրամասները՝ կից տեսանյութում: