Տորնադոները 15 մարդու կյանք են խլել /Տեսանյութ/
Առնվազն 15 մարդ է զոհվել ԱՄՆ կենտրոնական շրջաններում փոթորիկների հետևանքով, որոնք տներ են ավերել և հարյուր հազարավոր մարդիկ հոսանքազրկվել են:
Յոթ մարդ զոհվել է Տեխասի հյուսիսում, հինգը՝ Արկանզասում, երկուսը Օկլահոմայում և մեկը՝ Կենտուկիում։
Կան բազմաթիվ վիրավորներ:
Շուրջ 500.000 մարդ հոսանքազրկվել է կիրակի օրը մի քանի նահանգներում:
Տեխաս նահանգի Քուք շրջանի շերիֆ Ռեյ Սապինգթոնը հայտնել է, որ այնտեղ զոհվածների մեջ կան երկու և հինգ տարեկան երկու երեխա և նույն ընտանիքի երեք անդամներ:
Կադրերից երևում է, որ բենզալցակայանը և հանգստի կանգառը գրեթե ամբողջությամբ ավերված են, իսկ ոլորված մետաղը լցվել է վնասված մեքենաների վրա:
Մանրամասները՝ կից տեսանյութում: