14 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Զարուհի Փոստանջյանը ԱԱԾ-ի մոտ է /ֆոտո/

Այս պահին Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախաձեռնությամբ մեկնարկեց մարտի 1-ի բռնություններին նվիրված բողոքի ակցիան։ Նշենք, որ ակցիան սակավամարդ է, մասնակիցներն իրենց հետ բերել են պաստառներ հետեւյալ բովանդակություններով՝ «Ընդվզենք, ազատագրենք քաղբանտարկյալներին», «Մարտի 1-ի սպանությունները, բռնությունները չենք ներելու», «Ընդվզիր, մերժիր սատանայի բանաձեւը», «Ազատություն Ծռերին» եւ այլն։  Նշենք, որ իրենց ակցիան իրականացնելուց հետո մասնակցիները […]

«Սամվել Բաբայանը իրենց բողազում է»/տեսանյութ/

«Եթե չլիներ Սամվել Բաբայանը մենք շատ հաղթանակներ չէին ունենա: Հրաշալի մարդ է մեր հրամանատարը ու նրա վրա շինծու մեղադրանքներ են բարդում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի մարտական ընկերը՝ Արմեն Չիլինգարյանը: Չիլինգարյանը նշում է, որ չի կարելի հերոսին դատել ու այն էլ այսքան ցածր ձևով: Նա Արցախում հայտնի մի […]

ԱԺ-ին ներկայացվում է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը

Ազգային ժողովում սկսվել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի հարցի քննարկումը: Հիշեցնենք, որ միակ թեկնածուն Արմեն Սարգսյանն է, ում առաջադրել են ՀՀԿ ու ՀՅԴ խմբակցությունները: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ այս ընթացքում Արմեն Սարգսյանը հասցրել է հանդիպումներ ունենալ տարբեր քաղաքական ուժերի, հասարակական միավորումների, գիտնականների, մտավորականների հետ: Նա ներկայացրեց Արմեն Սարգսյանի կենսագրությունը՝ հիշեցնելով, որ նա […]

10 զոհ և 300 վիրավոր. 10 տարի անց

Այսօր մարտի 1-ն է:  Գարնան առաջին օրը: Հայ մարդու հոգեբանության մեջ արդեն 10 տարի այս օրը ասոցացվում է արյան ու եղբերգության հետ: Մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին ՀՀ ՆԳՆ և նրանց աջակցող ուժերը, անսպասելիորեն հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, դաժան կերպով ցրեցին բողոքարարներին, որոնց թիվը, ըստ հաղորդվող տվյալների, կազմում էր 700-1000 մարդ։ Քաղաք բերված […]

Փաստաբանների պալատը պատժել է «Սասնա ծռերի» գործով փաստաբաններին

Փաստաբանների պալատի խորհուրդը պատժել է փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Լուսինե Սահակյանին, որոնք լքել էին դահլիճը «Սասնա ծռերի» գործով նիստին՝ ի նշան բողոքի իրենց պաշտպանյալների դեմ կատարվող ապօրինությունների։ Երվանդ Վարոսյանը Facebook-ում գրառում է արել.  «Այսօր ստացանք Արտուշ Գաբրիելյանին կից Փաստաբանների պալատի որոշումները ինձ ու Լուսինե Սահակյանին Սասնա Ծռերի գործով դատական նիստերի դահլիճը 06.07.2017թ. լքելու համար կարգապահական […]

«…որովհետև գոռալու տեղ ու ճար էլ չկա»

«Մենք կարիք ունենք խոսելու, միմյանց հետ խոսելու, չէ՛, կարիք ունենք լսՎելու, մեկուսացել ենք մեր աշխարհներում ու իբր «պաշտպանվում» ենք իրարից, երբ իրականում իրար օգնել է պետք՝ ԽՈՍՔՈՎ։ Մեկին մի ջերմ բարևը, մյուսին անկեղծ մի խոստովանությունը կամ ուղղակի վարակիչ ծիծաղը կյանք են տալիս ախր…« Վիշտը… վիշտն ու դժբախտությունն են դարձել թելադրող ու վարակիչ, իրար օգնել է […]

«Նորածնին վառեցին գազօջախի վրա» /տեսանյութ/

Սումգայիթյան ջարդերը բռնություններ էին Սովետական Ադրբեջանի ծովափնյա քաղաք Սումգայիթում տեղի հայ բնակչության նկատմամբ, որ տեղի ունեցան 1988թ. փետրվարին: 1988թ. Փետրվարի 27-ին, էթնիկ ազերիներից կազմված ամբոխը խմբեր կազմելով հարձակվում էր հայերի վրա ամենուրեք՝ փողոցներում և նրանց բնակարաններում, անարգանքի ենթարկում, սպանում և թալանում: Այդ իրադարձությունները տեղի էին ունենում ոստիկանության և կառավարության աջակցությամբ: Դրանք աննախադեպ էին իրենց վայրագությամբ և […]

250.000$-նոց ձախողումը և Երևանը գրավելու երազանքները

«250.000$-նոց ձախողումը և Երևանը գրավելու երազանքները: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ փետրվարի 28-ին, ադրբեջանական բանակը սահմանային լարված ու դժվարին իրավիճակից դուրս գալու համար գործի դրեց Սփայք տեսակի զինատեսակը: Այս զինատեսակի 1 արկի արժեքն է մոտ 250.000$: Այս զինատեսակի ճշգրտությունը 95% է: Այս զինատեսակով կարելի է աչքերը փակ տանկ խոցել, եթե կրակես մոտավոր տանկի ուղղությամբ: […]

«Կիսահայհոյախառն արտահայտություններով շփվելը սովորական է դարձել»

«Այսօր կրկին ուզում եմ շարունակել հոգեբանական բռնության թեման, քանզի այն ծաղկում է մեր երկրում և, ցավոք, հասարակությունը դեռ չունի այն գիտակցությունը, որ ֆիզիկական բռնությունից ավելի մեծ ահազանգ է հոգեբանական բռնությունը: Շատ կանայք, շատ երեխաներ հենց իրենց ընտանիքներում ամեն օր ենթարկվում են հոգեբանական բռնության և եթե ֆիզիկական բռնությունը ակնհայտ է երևում, հոգեբանական բռնությունը ակնհայտ չի երևում, […]

Հայտնի է նախագահի միակ թեկնածուի ընտրության օրը

2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել է Հանրապետության նախագահի առաջադրման ժամկետը, եւ Ազգային ժողովի նախագահը Հանրապետության նախագահի առաջադրման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Ազգային ժողովի մամուլի ծառայությունը տեղեկացնում  է, որ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի