25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Կիսահայհոյախառն արտահայտություններով շփվելը սովորական է դարձել»

«Այսօր կրկին ուզում եմ շարունակել հոգեբանական բռնության թեման, քանզի այն ծաղկում է մեր երկրում և, ցավոք, հասարակությունը դեռ չունի այն գիտակցությունը, որ ֆիզիկական բռնությունից ավելի մեծ ահազանգ է հոգեբանական բռնությունը: Շատ կանայք, շատ երեխաներ հենց իրենց ընտանիքներում ամեն օր ենթարկվում են հոգեբանական բռնության և եթե ֆիզիկական բռնությունը ակնհայտ է երևում, հոգեբանական բռնությունը ակնհայտ չի երևում, սակայն ամենամեծ հոգեբանական ազդեցւթյունն է թողնում մարդու կյանքի և կենսագործունեության վրա: Շատերը ինքնասպանության են դիմում երկարամյա հոգեբանական բռնության արդյունքում: Շատ ընտանիքներում սովորական երևույթ է դարձել կանանց և երեխաների հետ ածականներով, կիսահայհոյախառն արտահայտություններով շփվելը, հասարակության մեջ օրըստօրե ծաղկում է միմյանց նկատմամբ գռեհկությունն ու վիրավորական շփման անընդունելի վարքագիծը: Եվ ուրեմն, ի՞նչ…

Մի պահ կանգ առնենք, մտորենք այս հարցի շուրջ և հասկանանք, որ Հայաստանում ֆիզիկական բռնությունից ավելի լուրջ խնդիր է հոգեբանական բռնությունը և այն կանխարգելելու համար նույնպես օրենք պետք է ընդունվի»:

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի գրառումը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ