«…որովհետև գոռալու տեղ ու ճար էլ չկա»
«Մենք կարիք ունենք խոսելու, միմյանց հետ խոսելու, չէ՛, կարիք ունենք լսՎելու, մեկուսացել ենք մեր աշխարհներում ու իբր «պաշտպանվում» ենք իրարից, երբ իրականում իրար օգնել է պետք՝ ԽՈՍՔՈՎ։ Մեկին մի ջերմ բարևը, մյուսին անկեղծ մի խոստովանությունը կամ ուղղակի վարակիչ ծիծաղը կյանք են տալիս ախր…«
Վիշտը… վիշտն ու դժբախտությունն են դարձել թելադրող ու վարակիչ, իրար օգնել է պետք՝ էս համատարած վշտավարակից դուրս գալու համար։ Էս անտեր կյանքն ախր շատ է կարճ՝ վատնվելու համար,,, Իրար օգնել է պետք մի նոր կյանք «ծնունդ» տալու համար, վերակագնելու համար..մարդու կյանքից էլ թանկ բա՞ն.
մարդկանց մի մասը հոգեսպան է, մյուս մասը՝ անհոգի, օգնել է պետք, որ Հոգին հետ գա, որ Մարդս մարդ դառնա նորից…
…որովհետև գոռալու տեղ ու ճար էլ չկա հաճախ…Խոսել է պետք, իրար ասել շատ բաներ, որ հասկանան ու գտնեն իսկականը՝ ներսի խորքերում թաղված։ Ու ԻՐԱ՛Ր ասել, ԱՍԵԼ ՏԵՏԱՏԵՏ, ոչ թե օդում ու մասայական։ Կամաց շշնջալ սխալի կամ ծուռի մասին, որ միայն ինքն իմանա, բայց իմանա՛, որ բուժվի։
Իսկ լավի ու արածի մասին շատ բարձր է պետք ասել, որ մարդը ԹՌՉԻ՜, շնորհակալության թևերով վերև թռչի, հետը տանի մարած հոգիներին, ու գունավորի երկինքներում։
մենք ախր երբ՞ դառանք էսքան չար, որը լավը չասենք, երբ կուրացանք այսքան, որ լավը չտեսնենք, խլացանք ախր երբ՞, որ իրար էսքան չլսենք….Խոսելու և լսելու համար խիզախություն է պետք. վախկոտ ենք։
Իրար օգնել է պետք, կես բուռ ազգի ու նույնքան պետության մեջ էլ տեղ չկա իրար նեղելու ախր… խոսել, իրար պինդ բռնել ու միասին ԲՈՒԺՎԵԼ Է ՊԵՏՔ։ Տարիք ու գործ կապ չունեն, անԽոս մարդը փակուղի է և փակուղում է։ Պատահական մի անցորդ անգամ կարող է դառնալ ճանապարհ, եթե խոսես, եթե Լսեն….
վերջը մի օր մեկը կլսի՜…))
դու ԽՈՍԻՐ!.»
Նազենի Հովհաննիսյան