01 Մարտի, Saturday, 2025
KFC

250.000$-նոց ձախողումը և Երևանը գրավելու երազանքները

«250.000$-նոց ձախողումը և Երևանը գրավելու երազանքները:

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ փետրվարի 28-ին, ադրբեջանական բանակը սահմանային լարված ու դժվարին իրավիճակից դուրս գալու համար գործի դրեց Սփայք տեսակի զինատեսակը:

Այս զինատեսակի 1 արկի արժեքն է մոտ 250.000$: Այս զինատեսակի ճշգրտությունը 95% է: Այս զինատեսակով կարելի է աչքերը փակ տանկ խոցել, եթե կրակես մոտավոր տանկի ուղղությամբ:

Ադրբեջանական բանակի զի ծառայողները 250.000$-ի վնաս էին հասցրել իրենց բանակին, քանի որ նշված զենքից կրակել էին ու ոչինչ չէին խոցել: Այդ զինատեսակից նրանք կրակել են նաև 2016 թվականի ապրիլին ու պատկերացրեք, որ նույնիսկ այդ ժամանակ է կրակոցը անիմաստ եղել:

Ու այդքանից հետո Ադրբեջանի նախագահը խոսում է Երևանը գրավելու մասին: Սրա հիմարություններից էլ ոգևորված օգնականը խոստանում է հաշված օրերի ընթացքում Արցախը գրավել, եթե խանգարողներ չլինեն: Երևի խանգարողն էլ իրանց զինվորների մտավոր զարգացվածության աստիճանն է»:

Աշոտ Ասատրյան

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ