17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Փաստաբանների պալատը պատժել է «Սասնա ծռերի» գործով փաստաբաններին

Փաստաբանների պալատի խորհուրդը պատժել է փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Լուսինե Սահակյանին, որոնք լքել էին դահլիճը «Սասնա ծռերի» գործով նիստին՝ ի նշան բողոքի իրենց պաշտպանյալների դեմ կատարվող ապօրինությունների։

Երվանդ Վարոսյանը Facebook-ում գրառում է արել.

 «Այսօր ստացանք Արտուշ Գաբրիելյանին կից Փաստաբանների պալատի որոշումները ինձ ու Լուսինե Սահակյանին Սասնա Ծռերի գործով դատական նիստերի դահլիճը 06.07.2017թ. լքելու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։

Վերջին շրջանում պետական չինովնիկների դարբնոց դարձած այդ կառույցը գտել է, որ դատարանի դահլիճից ապօրինի հեռացված մեղադրյալի պաշտպանն իրավունք չունի ենթարկվել իր պաշտպանյալի կարգադրությանն ու, որպես բնությանն անհայտ երևույթ, պիտի շարունակի գտնվել դատարանում։

Իսկ թե ի՞նչը կամ ո՞վ է ստիպել այդ կցակառույցին փոփոխել նախկինում ունեցած իր դիրքորոշումը (օրինակ փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանի, Արմեն Ֆերոյանի, Լևոն Բաղդասարյանի գործերով), կարծում եմ ակնհայտ է։

Որոշումը կայացվել է խորհրդի կողմից հետևյալ կազմով`

նախագահող, «Երկիր Ծիրանի» կուսակցության փոխնախագահ Կարապետ Աղաջանյան,

անդամներ`

ՓՊ ՀՊ գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյան,

Փաստաբանական դպրոցի տնօրեն, մեղադրյալ Սիմոն Բաբայան,

Արա Զոհրաբյանի տեղակալ Նելլի Հարությունյան,

Արա Զոհրաբյանի մեկ այլ տեղակալ, քաղբանտարկյալ Անդրեաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյան,

Արա Ղազարյան,

Տիգրան Խուրշուդյան»։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ