17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

«Չի կարելի բռնության սպառնալիքով խոսել». Փաշինյանը՝ «Սասնա ծռերին»

Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է եւ այդ գործընթացը կշարունակվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԻՏՁՄ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի բաց նամակին, որտեղ վերջինս նշել է, որ եթե քաղբանտարկյալները ազատ չարձավեն, դա վտանգավոր հետեւանքներով է հղի։ «Քաղբանտարկայլների ազատ արձակման գործընթացը սկսվել է, բայց ես հստակ […]

Ոստիկանությունը մեկնաբանում է տուգանքների մասին կարևոր որոշումը

ՀՀ ոստիկանությունն այսօր  հայտարարեց, որ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ փոփոխություններ է իրականացնելու: Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները մանրամասնում են այդ փոփոխությունները: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով […]

«Սանա ծռերի» գործով դատական նիստերը դռնփա՞կ/տեսանյութ/

«Ոստիկանությունը դատարանին տեղեկացրել է, որ մեր պաշտպանյալների դատարան չեն բերում, քանի որ աջակիցները շենք են շրջափակում: Սա իրականում ապսուրդ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սասնա ծռերի գործով» փաստաբան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ փաստաբա Արա Ղարագյոզյանը: Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ մայիսի 23-ին նշանակաված «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը հետաձգվեց: Ղարագյոզյանը նշում է, որ […]

ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել ՀՀ նոր կառավարությանը 140 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը

ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ նոր կառավարությանը 140 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի նամակում, որը հրապարակվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից: «Մենք պատրաստ ենք քննարկել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» (ստեղծված 2004թ. աշխարհի աղքատ երկրների տնտեսությունների զարգացման համար Պետդեպարտամենտի ծրագրի շրջանակներում) կորպորացիայի միջոցով 140 […]

Ինչո՞ւ «Սասնա ծռերը» դատարան չեն բերվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մայիսի 23-ին  շարունակվեց Սասնա ծռերի դատավարությունը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Ամբաստանյալներին դատական նիստերի դահլիճ չեն ներկայացրել, քանի որ նախորդ դատական նիստին 10 ժամով հեռացվել էին նիստերի դահլիճից: Փաստաբաններն ու «Սասնա ծռերի» աջակիցները ի նշան բողոքի լքեցին դահլիճը: Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով քանի որ ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի համար […]

Մայիս ամսվա տուգանքները կչեղարկվե՞ն

2018 թվականի մայիսի 23-ից ՀՀ ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: Ընդ որում՝ վարչական պատասխանատվությունից ազատելու մասին իրազեկումը, ինչպես տուգանքների որոշումների պարագայում, տեղադրվելու է ՀՀ ոստիկանության www.police.am […]

Սպասում են վարչապետ Փաշինյանի քայլերին

«Քաղբանտարկյալները մեկ օր առաջ պետք է ազատ արձակվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով շուրջ 2 ամիս նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում: Վոլոդյա Ավետիսյանը նշում է, որ «Սասնա ծռերի» խափանման միջոցը պետք է փոխվի և ընթանա արդար և թափանցիկ դատաքննություն: «Հաջորդիվ պահանջում եմ ՀՀ Գլխավոր դատախազի հրաժարականը: Այդ դատախազի պատճառով շատ մարդ […]

«Հունվարի 14…արյունով գրվեց թիվը»

Հունվարի 14…արյունով գրվեց թիվը Մենք հերոս էինք բանակ ճանապարհել,պատրաստվում էինք քեզ դիմավորել,բայց ոչ այդպես. 2017 թվաանի հունվարի 14 -ին Հայկ Գագիկի Խաչատրյանին՝ երգ ու պարով, մոմավառություն.ուրախ տրամադրությամբ ու հանդիսությամբ բանակ ճանապարհեցին՝ ՍԱԿԱՅՆ՚՚՚  «Իմ բալա, Հայկ բալա, ախր մենք հերոս էինք բանակ ճանապարհել, ախր մի քանի ամսից պատրաստվում էինք քեզ դիմավորել, բայց ոչ էս ձեւով: Ես […]

«Սարի թաղի» կալանավորվածների գործով պաշտպանը՝ ՀՀ Գլխավոր դատախազին

Մայիսի 21-ին Էդուարդ Կառլոսի Զեյթունյանի, Հարություն Մարտինի Թորոսյանի, Սարգիս Պետրոսի Արաբաջյանի, Կարեն Բարեղամի Վանոյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Սարգիս Մառլենի Գրիգորյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը կոնկրետացնելու կամ դրանից հրաժարվելու, ինչպես նաև որպես խափանման միջոց կալանքը վերացնելու խնդրանքով: Դիմումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. Հարգելի պարոն Դավթյան, Երևան քաղաքի ընդհանուր […]

Ի՞նչ վիճակում է 29 օր հացադուլի մեջ գտնվող Չուգասզյանը.մանրամասներ

«Գարեգին Չուգասզյանը արդեն 29 օր է հացադուլի մեջ է և չի պատրաստվում դադարեցնել այն, մինչև իր պահանջները չկատարվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը: Նշենք, որ այսօր՝ մայիսի 22-ին «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին այցելած լրագրողները արձանագրել էին, որ նա վրանում չէ: «Չուգասզյանը բնականաբար կարճ ժամանակով լքում է վրանը: Նրան տանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի