Ինչո՞ւ «Սասնա ծռերը» դատարան չեն բերվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մայիսի 23-ին շարունակվեց Սասնա ծռերի դատավարությունը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:
Ամբաստանյալներին դատական նիստերի դահլիճ չեն ներկայացրել, քանի որ նախորդ դատական նիստին 10 ժամով հեռացվել էին նիստերի դահլիճից:
Փաստաբաններն ու «Սասնա ծռերի» աջակիցները ի նշան բողոքի լքեցին դահլիճը: Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով քանի որ ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի համար հանրային պաշտպան էին ներգավել, ով գործի նյութերին պետք է ծանոթանա:
Հիշեցնենք, որ անցած դատական նիստին «Սասնա ծռերի» աջակիցները փակել էին Արշակունյաց պողոտան և «Սասնա ծռերի» տաս անդամները երեք օր մնացել էին շրջափակված դատարանի շենքում: