17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Պաշտպանության նախարարը մեկնել է

Մայիսի 23-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի անցկացման շրջանակներում նախատեսվում է ՀԱՊԿ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների այցելությունը «КАDEX-2018» սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդես:  

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի պաշտոնակատարը վիճաբանել և հարվածել է համալսարանի վարորդին և ազատման դիմում գրել

Զանգվածային լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ Սույն հրապարակմամբ  ցանկանում ենք պարզաբանում մտցնել  ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին՝ հատկապես, որ իրողության վերաբերյալ տարածվում է ապատեղեկատվություն: 14.05.2018թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում տեղի է ունեցել միջադեպ: Համալսարանի վարորդ Միհրան Պապիկյանը մեքենայով այցելել է քոլեջ, հսկիչը նրան զգուշացրել է մեքենան տարածքից դուրս բերել, որ իր վրա չբարկանան: […]

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստում քննարկվել է երկու հարց: Գործադիրը սահմանել է նախարարությանը ենթակա մարմինների ենթակայությունը: ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին և ՀՀ նախարարություններին ենթակա մարմինները: Հիմնավորման համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմինը գործում […]

Ռայդ քաղաքն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության

Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության Մայիսի 22-ին Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության։ Բանաձևում քաղաքային խորհուրդը կոչ է արել կենտրոնական կառավարությանը՝ պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի ու նրա քաղաքացիների հետ։ Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական […]

Երկրապահները զայրացած են /տեսանյութ/

ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքների անդամները վրդովված են, որ մեկ-երկու ստահակ իրենց իրավունք են վերապահում վայրահաչել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի հասցեին: Նրանք՝ հարյուրներով, իրենց բողոքն են արտահայտում: Սույն տեսանյութում ներկայացնում ենք երկրապահներից միայն մի քանիսի գնահատականը Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի վերաբերյալ:  

Կրթության համակարգը դարձել է աշխատանքի տեղավորման «կանտորա». կրթության փորձագետ

«Վերջին տարիներին կրթական համակարգը եղել է քաղաքական համակարգի կցորդ, ինչն անթույլատրելի է»,-այսօր՝ մայիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանկ հայտարարեց կրթության փորձագետ, ԵՊՀ-ի դասախոս Սերոբ Խաչատրյանը:  Խաչատրյանի խոսքով՝ պետք է կրթական համակարգը քաղաքականից ազատել, պետք է թողնել կրթությունը շնչի: Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ կրթության ոլորտը պետք է ձերբազատել նաև սոցիալական գործառույթից, քանի  որ կրթության համակարգը դարձել է […]

«Այն բողոքի ալիքը, որ գալիս է կրթության ոլորտից, ալիք չէ, այլ մի ցունամի».Անահիտ Բախշյան

Կրթության և գիտության նախարարության առաջնահերթություններից պետք է լինի բոլոր մակարդակներում կառավարման օրինականության հաստատումը: «Հիմա կամ մենք պետք է օրենքով գրված գործառույթներն ընդունենք և լիարժեք կյանքի կոչենք, և կառավարման ինստիտուտները բերենք այն տեսքի, որ մարդիկ վստահեն, կամ պետք է ինչ-որ բան վերանայվի: Ես կողմնակից եմ, որ կառավարման խորհուրդները մնան, որովհետև մեր ժողովուրդը պետք է սովորի ամեն […]

Փաշինյանը կարող է կանչել դատավորներին և ձեռքը խփելով սեղանին՝ պահանջել. իրավապաշտպան /տեսանյութ/

«Հայաստանի վրա թողնում են քաղաքական կալանավորների բիծը և դա ինչքան երկար տևի, այդքան վատ»,-այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին քաղբանտարկյալ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ  գտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող դատավորներին կանչել իր մոտ և ձեռքը սեղանին խփելով՝ ասել, որ քաղբանտարկյալների խափանման միջոցները պետք է […]

«Քաղաքական կալանավորներ ճանաչված քաղաքացիները պետք է անհապաղ ազատ արձակվեն». Ազատ Արշակյան

«Քաղբանտարկյալներին բնութագիր տվող բազմաթիվ միջազգային կազմակերպություններ կան: Նման կազմակերպություններ կան նաև Հայաստանում ու ես, որ հանդիսանում եմ նախկին քաղբանտարկյալ վստահում եմ մեր կազմակերպություններին: Նրանք արդեն ասել են հստակ, թե ովքեր են քաղաքական հալածյալներ, ովքեր ոչ: Հայտնի են, ովքեր են քաղաքական կալանավորները»,-այսօր՝մայիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախկին քաղբանտարկյալ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Ազատ […]

Հովհաննեսին խոշտանգել են, այրել են ձեռքերը. արդարացված նախկին դատապարտյալը պահանջում է/տեսանյութ/

«Տղայիս անարդարացի դատապարտել են: Սևանից գալուց ճանապարհին իջել է բնական կարիքները հոգալու համար: Ինքը վատառողջ է ու չէր կարող դիմանալ: Վարորդը իրեն զգուշացրել է, որ տարածքում ոստիկաններ կան ու հնարավոր է մի բան է պատահել: Տղայիս բռնում ու լավ ծեծում են: Մենակ տեսնեիք գլուխը ոնց էր մեծացել: Ձեռքերը վառել էին ու ահավոր ծեծել, որ հանցանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի