17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Պետք է ամրապնդենք հայրենիքի հզորությունը.ՀՀ նախագահ

Սարդարապատում շարունակվում է անցկացվել  «Հաղթական դար» հանդիսավոր միջոցառումը, որը նվիրված է Առաջին Հանրապետության 100-ամյակին ու Սարդարապատի ճակատամարտին, որտեղ հայկական զորքերը հետ են մղել թուրք նվաճողներին։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Սարդարապատում ծանոթացել են ռազմական տեխնիկայի նմուշներին: Տոնական շքերթի ժամանակ միջոցառման մասնակիցներին ներկայացվել է Հայաստանի […]

Մեզ համար այսօր պատմական աննախադեպ հնարավորություն է ստեղծվել.վարչապետ

Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: Վաղ առավոտից արդեն տրվել է միջոցառումների իրականացման մեկնարկը: Սարդարապատի հուշահամալիրում ինչպես ամեն տարի, այսօր էլ տոնական միջոցառումներ են կազմակերպվել: Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված զինվորական շքերթը ընունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտների հաղթանակի առիթով: Մեզ համար այսօր պատմական աննախադեպ հնարավորություն […]

Սոդոմ-Գոմորը Հայաստանում տեղ չունի

Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը իր դրոշի փոխարեն բարձրացրել էր ԼԳԲՏ հանրության դրոշը։ Դեսպանատան  կողմից արված այդ քայլը մեծ վրդովմունք և զայրույթ էր առաջացրել հայաստանյան հանրության մեջ:  Բրիտանիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա տեղի ունեցավ, որին ներկա Տեր Կյուրեղ քահանա Տալյանը հայտարարեց. «Սոդոմ-Գոմորը Հայաստանում դեսպանատուն չպետք է ունենա»:  Մեկ տարի անց Մեծ Բրիտանիայում […]

Հեծանվորդների տոնական երթը շարժվեց դեպի Սարդարապատ

Ավելի քան 100 հեծանվորդներ մայիսի 28-ի վաղ առավոտյան մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական երթով Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Քաղաքապետարանից հայտնում են, որ նախագիծն իրականացնում է «Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի եւ սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: «Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի եւ […]

«Իմ որդին նույնպես պետք է մեկնի բանակ». Փաշինյանի կոչը/տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ կոչով դիմել է արտերկրում գտնվող և «բանակից ազատված» զորակոչիկներին: «Արտերում բնակվող մեր հայրենակիցներին կոչ եմ անում կրկնակի ակտիվությամբ տարածել այս տեսանյութը»,-հորդորել  է Նիկոլ Փաշինյանը։  Դիտեք նաև տեսանյութը:

Հայաստանն այսօր նշում է Հանրապետության 100- ամյա տարեդարձը

Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ առավ 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո և գոյատևեց երկու տարի: Հայաստանն այսօր նշում է Հանրապետության տոնը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակ տանելով թուրքական բանակի նկատմամբ` հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Մայիսի 29-ին ՀՅԴ արևմտյան և արևելյան բյուրոյի նիստը Հովհաննես […]

Արա Բաբլոյանի շնորհավորանքը անկախության վերականգնման մեկդարյա հոբելյանի առթիվ

Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի, Մայիսյան հաղթանակների ու անկախության վերականգնման մեկդարյա հոբելյանի առթիվ Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի, Մայիսյան հաղթանակների ու անկախության վերականգնման մեկդարյա հոբելյանի առթիվ: Հարյուր տարի առաջ այս օրը վեց դարերի ընդհատումից հետո վերածնվեց հայոց պետականությունը: Ցեղասպանության ենթարկված ժողովուրդը, իր պատմական հայրենիքից մնացած վերջին հատվածի վրա միավորելով բոլոր ուժերը, շրջեց […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Մայիսի 27-28-ը կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին առանձին շրջաններում, 29-31-ը և հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով:     Երևան քաղաքում՝ Մայիսի […]

Շարժվենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի «Միասնությունը սարեր շուռ կտա» կարգախոսով. Գեներալ Մանվել

Երկրապա՛հ հայ ժողովուրդ. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականների և իմ անունից շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ, շնորհավորում եմ մեծ հարյուրամյակի կապակցությամբ՝ Հանրապետության հռչակման, Սարդարապատի, Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի հարյուրամյակների: 20-րդ դարը հայ ժողովրդի համար նշանավորվեց անկախության հռչակմամբ, որը շնորհ չէր, ինչպես ոմանք կամենում են ներկայացնել: […]

«Բոլոր չարագործները պետք է պատժվեն». Գագիկ Գինոսյան/տեսանյութ/

«Բոլոր չարագործները պետք է պատժվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը: Գինոսյանը նշում է, որ պետք է գործել և ապրել հանուն հայրենիքի և սա պետք է լինի հստակ գաղափարախոսություն: Մանրամասները` տեսաննյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի