25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սոդոմ-Գոմորը Հայաստանում տեղ չունի

Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը իր դրոշի փոխարեն բարձրացրել էր ԼԳԲՏ հանրության դրոշը։ Դեսպանատան  կողմից արված այդ քայլը մեծ վրդովմունք և զայրույթ էր առաջացրել հայաստանյան հանրության մեջ:  Բրիտանիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա տեղի ունեցավ, որին ներկա Տեր Կյուրեղ քահանա Տալյանը հայտարարեց. «Սոդոմ-Գոմորը Հայաստանում դեսպանատուն չպետք է ունենա»:

 Մեկ տարի անց Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան, այժմ արդեն Հայաստանի նախագահ դարձած Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանում «Սոդոմ-Գոմոր»-ի կարկառուն ներկայացուցիչ, աշխարհահռչակ երաժիշտ եւ գեյ Էլթոն Ջոնը: Ի դեպ,  71-ամյա գեյ երաժիշտը Հայաստան է ժամանել իր զուգընկերոջ՝ 55-ամյա ռեժիսոր, պրոդյուսեր Դեյվիդ Ֆըրնիշի հետ։ 

Էլթոն Ջոնը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բրիտանացի երաժիշտն ու ՀՀ վարչապետն ընթրել են, նրանց հետ էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ հետ, ինչպես նաև վարչապետի տիկինն՝ Աննա Հակոբյանը, մշակույթի նախարարը, այլ պաշտոնյաններ:

Ընթրիքից հետո Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել և այն մակագրել. .«Սելֆի՝ ճաշից հետո…»:  Մինչ Փաշինյանը ճաշում է աշխարհահռչակ գեյի հետ, նախագահն էլ հայտարարում, թե երաժիշտը կարևոր առաքելությամբ է Հայաստանում՝ երեխաներին օգնելու, աջակցություն ցույց տալու համար, հարկ է ՀՀ նոր ղեկավարությանը հիշեցնել, որ մեկ օր առաջ իրենք խաչակնքվում էին Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին, որ նախօրեին Փաշինյանն ընդունում էր Ամենայն հայոց կաթողիկոսին, որ Արմեն Սարգսյանը սիրում է եկեղեցու հետ համատեղ արվող ծրագրերից խոսել: Կոնկրետանալ է պետք, պարոնայք. Դուք որպես քրիստոնյա Հայաստանի ղեկավարներ, ի՞նչ եք քարոզում, ինչպիսի՞ օրինակ եք տալիս ժողովրդին: Կեղծ բարեպաշտությո՞ւն, որ ուղեկցվում է սոդոմական մեղքի քարոզով, ինչպես Էլթոն Ջոնն է հույս հայտնում .

« … Կարող եմ ասել, որ Անգլիայում շատ արագ փոխվեց ամեն ինչ, ես կարող եմ ամուսնանալ իմ ամուսնու հետ։ Փոփոխությունները միշտ էլ դանդաղ են տեղի ունենում, բայց երբեք չէի մտածում, որ դա կարող է իրականություն դառնալ իմ կյանքի ընթացքում։ Դա կարող է լինել, բայց պետք է համբերատար լինես, գործես մաքուր սրտով և մտքով։ Կարծում եմ, որ նոր նախագահն ու նոր վարչապետը դրական փոփոխություններ կբերեն Հայաստանում։ Եվ արդեն իսկ անում են դա։ Եվ ես շատ երջանիկ եմ, որ կարող եմ մաս կազմել այս ամենին, միշտ էլ հաճելի է փոփոխությունների ցունամիի մաս դառնալը» :

Պարոնայք նոր Հայաստանի ղեկավարներ,  սա 17 00-ամյա քրիստոնյա Հայաստանն է:  Այստեղ չի հանդուրժվելու ճաճանչափայլ արտահայտություններով, մարդու իրավունքների պաշտպանության քողի տակ գեղեցիկ փաթեթավորված  սոդոմ գոմորական մեղքի քարոզը: Որքան էլ դա փորձեք քողարկել ժպիտների եւ մարդասիրական լոզունգների տակ: Թող մեզ ոչ մեկը չխաբի: Աստվածաշնչում Տերը հստակ արգելում է ԱՐՎԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ և այն անվանում ՊՂԾՈՒԹՅՈՒՆ:

 «Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետեւ դա պղծություն է» (Ղեւտացիների 18:22): Աստված արգելում է այն, ինչ զզվելի է, նողկալի ու գարշելի: Նման պատվիրան Աստվածաշնչում տասնյակներով կա:

«Մի ատողը չի կարող վերջ տալ այն ամբողջ սիրուն, որը մենք այսօր զգացինք Հայաստանում»,- գրել է Էլթոն Ջոնն Instagram-ի իր էջում հայաստանյան այցի վերաբերյալ: Երգիչը նկատի է ունեցել համացանցային բուռն քննարկումները, որոնք վերաբերում էին իր սեռական կողմորոշմանը: Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը ջերմ կապեր ունի գեյության աշխարհահռչակ սիմվոլ Էլթոն Ջոնի հետ, դիմում ենք նրան. պարոն նախագահ, փոխանցեք Էլթոն Ջոնին, որ հայ քրիստոնյան սիրում է մարդուն, բայց ատում է մեղքը:  Երբեք թույլ չենք տա պղծել մեր հայրենիքը, մեր երեխաներին, լսո՞ւմ եք, թույլ չենք տա: Եթե այդ է ձեր բերած փոփոխությունները եւ նոր Հայաստանը, չեք հաջողելու:  

Հ.Գ. Ուշագրավ է, որ Էլթոն Ջոնը Հայաստան է ժամանել Հայաստանի Հանրապետության 100-ամյակի տոնակատարություններին: 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ