15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանությունը մեկնաբանում է տուգանքների մասին կարևոր որոշումը

ՀՀ ոստիկանությունն այսօր  հայտարարեց, որ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ փոփոխություններ է իրականացնելու:

Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները մանրամասնում են այդ փոփոխությունները:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: Ընդ որում՝ վարչական պատասխանատվությունից ազատելու մասին իրազեկումը, ինչպես տուգանքների որոշումների պարագայում, տեղադրվելու է www.police.am պաշտոնական կայքում:

Ոստիկանությունը լիահույս է, որ վարչական պատասխանատվության ոլորտում քաղաքականության փոփոխությունը կբարձրացնի մեր վարորդների պատասխանատվությունն ու օրինավորության մակարդակը, ինչի արդյունքում Ճանապարհային ոստիկանությունն այլևս հարկադրված չի լինի կրկին ուժեղացնել երթևեկության անվտանգության նկատմամբ հսկողությունը:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ոստիկանությունը աշխատանքային կարգով արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել կառավարությանը՝ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 01.01.2012թ. առ 31.12.2017թ. կայացված վարչական ակտերի կատարումը եւ կչեղարկվեն 13.7 մլրդ. դրամի չափով տուգանքները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ