22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Գագիկ Խաչատրյանը ձերբակալվեց․ ԱԱԾ

Ֆինանսների նախկին նախարար և Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է։ Այս մասին հաղորդում է Ազգային անվտանգության ծառայությունը։ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին […]

Հայաստանի արտաքին քաղաքականությունում շրջադարձեր, ռեվերսներ տեղի չեն ունենալու, եւ շրջադարձեր իրոք տեղի չեն ունեցել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մասնակցել է Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի մեծարգո նախարար, Տիկնայք եւ պարոնայք դեսպաններ, Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության դեսպանների այս հավաքում, որն առաջին այսպիսի միջոցառումն է Հայաստանում տեղի […]

ՀՀ ԶՈւ-ի ծառայողներից բացի որևէ այլ զինվորական չի մասնակցել Մարտի 1-ի իրադարձություններին. Ալումյան

Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ 187 ոստիկան է վիրավորվել և 32 ցուցարար: Սա վկայում է այն մասին, որ ցույցերը խաղաղ չեն եղել, զինված մարդիկ են եղել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը: Դիտարկմանը, որ մեղադրանքում գրված է՝ ցույցերը խաղաղ են եղել, Ալումյանն ասաց, որ կարող են այսօր մի […]

Կազմակերպվում է դավադրություն. Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: «Կարծում եմ արդեն պահը հասել, որ ես հրաժարական տամ և դրա պատճառները մի քանիսն են: Որոշումը մի ամիս առաջ եմ կայացրել: Աշխատանքային 20 տարվա ընթացքում խնդիր չեմ ունեցել ո՛չ Սպորտի նախարարության, ո՛չ ըմբշամարտի ֆեդերացիայի և ո՛չ […]

ՀՀ-ում ռեստորանային սննդի որակը գտնվում է մտահոգիչ վիճակում

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանն գրել է․ «Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ ՀՀ-ում ռեստորանային սննդի որակը գտնվում է մտահոգիչ վիճակում (հատկապես տուրիստական ռեստորաններինը)։Տուրիզմի զարգացմանը զուգընթաց, եթե իրավիճակի վերահսկողությունը գնալով չխստացվի, ապա շատ շուտով Հայաստանը կհասնի Հնդկաստանին՝ աղիքային հիվանդությունների տարածման, սննդային թունավորումների մակարդակով։ Էդպիսի խումբ չեմ ունենում, որ 20֊30% հյուրերը չունենան աղիքային խնդիրներ, երբեմն, […]

ՀՀ-ն և Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին։ Իր խոսքում նա նշեց․ «Հարգելի գործընկերներ, Ջերմորեն ողջունում եմ համաժողովի բոլոր մասնակիցներին, կարևորում եմ ձեր բոլորի ներկայությունը և ակնկալում եմ ակտիվ և բովանդակային քննարկում համաժողովի օրակարգի շուրջ: Բայց մինչ բուն խոսքիս անցնելը, կուզենայի հիշել […]

Քննարկման է ներկայացվել անցումային արդարադատության նախագիծը

Արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի վարչությունը։ «Դատական և իրավական բարեփոխումների նախորդ՝ 2018-2023 թվականների ռազմավարության՝ 2017 թվականի դեկտեմբերի 4-19-ը հանրային քննարկման ներկայացված նախագիծը […]

«Ամուլսար առանց հանքի» ակցիայի մասնակիցները կտրել են քաղաքացու ականջը

Մամուլում տարածված տեղեկություններով՝ 2 օր առաջ երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել Վայոց ձորի Գնդեվազ գյուղում՝ «Ամուլսար առանց հանքի» ակցիա իրականացնող անձանց և 2 տղամարդկանց միջև։ Բանն այն է, որ ակցիայի մասնակիցները, խախտելով անդորրը, բղավոցներով շրջել են փողոցներում, երբ 2 տղամարդիկ փորձել են դիտողություն անել վիճաբանություն է սկսել նրանց միջև, որի հետևանքով ակցիա իրականացնողները կտրել են տղամարդկանցից մեկի ականջը, իսկ մյուսին՝ ծեծի ենթարկել: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ […]

Սիփան Փաշինյա՛ն, 2 ամիս անցել է, արտերկրից չեկա՞ք. թե՞ գալու եք ընտրությունից առաջ. չգա՛ք, չե՛նք ընտրելու. Արճիսի բնակիչ

«Հարգելի պատգամավորներ, նախարարներ, փոխվարչապետ, վարչապետ, ես իմ տունը տրամադրում եմ ձեզ՝ եկեք, մի 10 օր ապրեք, կարողա դուք ապացուցում եք, որ հնարավոր է առանց ջրի յոլա գնալ»,- դիմելով կառավարության անդամներին՝ ասաց գյուղի բնակիչներից մեկը: «Հարգելի պատգամավոր Սիփան Փաշինյա՛ն, Դուք այն ժամանակ ասացիք, որ երկրում չեմ, արտերկրում եմ, կգամ՝ ձեր հարցերը կլուծեմ: Երկու ամիս անցել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի