22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Նիկոլ Փաշինյանը հաստատում է՝ Արցախի հետ դիսոնանս կա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ հարցազրույց է տվել Nouvelle d’Arménie պարբերականին։ Ն․Դ․Ա- Լրանում է Ձեր իշխանության գալու 500-րդ օրը։ Դուք ունեք Հայաստանի ճակատագիրը կրելու ծանր պատասխանատվություն։ Արդյոք ամեն ինչ այնպե՞ս է, ինչպես պատկերացնում էիք։ Ի՞նչն է սպասվածից ավելի դժվար, եւ ինչը՝ հեշտ։ Նիկոլ Փաշինյան- Առիթ ունեմ կարծելու «հեշտ» կամ «դժվար» կատեգորիաներն այդ հարցի դեպքում չեն գործում։ Երկրի […]

ԱԻՆ-ը հայտնում է Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհված ու վիրավոր ՀՀ քաղաքացիների անունները

  Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 18 հայ, որից 2-ը մահացել են։ Վրաստանի տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 քաղաքացի, որից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ը՝ բավարար։ Նրանցից 9-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։ Առողջապահության նախարարությունը շարունակում է կապի մեջ լինել վրացի գործընկերների հետ, վերջիններիս […]

Այսօր Անհայտ կորածների միջազգային օրն է. Արցախում գրանցված է 773 անհայտ կորած /տեսանյութ/

«Արցախպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝     Արցախում պաշտոնապես  գրանցված  է  773  անհայտ  կորած, որից  250-ն  ազտամատիկներ են, իսկ    523-ը՝   խաղաղ  բնակիչներ: Ամբողջ  աշխարհում   մարդիկ անհայտ կորում  են հակամարտության, բռնության, աղետների  հետևանքով կամ գաղթի ընթացքում։ Ամեն անհայտ կորածի  հետևում մի սպասող ընտանիք կա։ Անհայտ կորածների ընտանիքներից  շատերն իրենց առօրյա կյանքում բախվում են տնտեսական, սոցիալական, իրավական և այլ բնույթի խնդիրների։ […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին` ծննդյան օրվա առթիվ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` ծննդյան օրվա առթիվ:    Ուղերձում, մասնավորապես, ասված է.   «Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,    Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ:   Մեծագույն պատասխանատվությամբ, երկրի ղեկավարին բնորոշ լայնախոհությամբ, սթափ մտածողությամբ և հավասարակշիռ մոտեցումներով Դուք տարիներ շարունակ Ձեր ջանքն եք դրել […]

Նոր իշխանությունը ֆիլմը հաշվում է կիլոյով. ռեժիսոր Մհեր Մկրտչյանն այլևս չի ցանկանում ֆիլմ նկարել ՀՀ ազգային կինոկենտրոնի աջակցությամբ

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ այլևս ՀՀ Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ ֆիլմ չի նկարահանելու: «Պաշտոնապես երդվում եմ՝ այլևս երբևիցե ֆիլմ չնկարել ՀՀ Ազգային Կինոկենտրոնի մասնակցությամբ: Այսօր իմացա, որ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈւՆԸ ֆիլմը հաշվում է ԿԻԼՈՅՈՎ)))).. Այսինքն, պայմանագրով «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի տևողությունը պետք է լիներ 90 րոպե, բայց մոնտաժից հետո նրա […]

Սիսիանում փրկարարներն օձ են բռնել

Օգոստոսի 28-29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:   Մասնավորապես` Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Գագիկ Խաչատրյանի պաշտպանները հրատապ ճեպազրույց են հրավիրել ԱԱԾ-ի մոտ /Ուղիղ/

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է: Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացնում է, որ այսօր՝ երեկոյան ժամը 21:30-ին, ՀՀ ԱԱԾ շենքի դիմաց (Նալբանդյան 104) տեղի կունենա ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խմբի հրատապ ճեպազրույցը :

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի