Նոր իշխանությունը ֆիլմը հաշվում է կիլոյով. ռեժիսոր Մհեր Մկրտչյանն այլևս չի ցանկանում ֆիլմ նկարել ՀՀ ազգային կինոկենտրոնի աջակցությամբ
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ այլևս ՀՀ Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ ֆիլմ չի նկարահանելու:
«Պաշտոնապես երդվում եմ՝ այլևս երբևիցե ֆիլմ չնկարել ՀՀ Ազգային Կինոկենտրոնի մասնակցությամբ:
Այսօր իմացա, որ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈւՆԸ ֆիլմը հաշվում է ԿԻԼՈՅՈՎ)))).. Այսինքն, պայմանագրով «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի տևողությունը պետք է լիներ 90 րոպե, բայց մոնտաժից հետո նրա տևողությունն է 87 րոպե:
Չեմ պատրաստվում մեծարգո ստուգողներին բացատրել՝ ինչ է մոնտաժը: Խոստանում եմ հնազանդ լինել` արխիվներից հանել ու նրանց տրամադրել այդ 3 րոպեն ( ավելացած 15 րոպեից) և հավերժ մոռանալ պետության հետ համատեղ ֆիլմ նկարելու մասին:
P.S. Ախր դրա համար նույնիսկ մասնագետ պետք չի լինել, ուղղակի մի քիչ կրթված)))», – գրել է ռեժիսորը: