07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Այսօր Անհայտ կորածների միջազգային օրն է. Արցախում գրանցված է 773 անհայտ կորած /տեսանյութ/

«Արցախպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝     Արցախում պաշտոնապես  գրանցված  է  773  անհայտ  կորած, որից  250-ն  ազտամատիկներ են, իսկ    523-ը՝   խաղաղ  բնակիչներ:

Ամբողջ  աշխարհում   մարդիկ անհայտ կորում  են հակամարտության, բռնության, աղետների  հետևանքով կամ գաղթի ընթացքում։

Ամեն անհայտ կորածի  հետևում մի սպասող ընտանիք կա։ Անհայտ կորածների ընտանիքներից  շատերն իրենց առօրյա կյանքում բախվում են տնտեսական, սոցիալական, իրավական և այլ բնույթի խնդիրների։ Նրանք նաև հանրության կողմից ուշադրության կարիք ունեն: Նրանց համար առաջնային է մնում հուզող հարցերի պատասխաններ գտնելը և անհայտ կորած հարազատների մասին խոսելը՝ թույլ չտալով նրանց ամբողջությամբ անհետանալ անորոշության և լռության մեջ։

1990-ականներին  Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած հարազատներունեցող  շատ  մարդկանց նման՝ Անյուտայի անհանգստությունը եղել է այն, որ  չկա իր եղբայրների հիշատակման վայր։Երկար տարիներ անց նա վերջապես գտել է մի   տեղ, որտեղ կարող   է խոնարհել իր  այգու  փոքրիկ  մանուշակները։   2018  թվականի մարտի 16-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի գրասենյակի նախաձեռնությամբ  Մարտակերտում տեղի է ունեցել արցախյան պատերազմի ժամանակ անհայտ կորածների հիշատակին կառուցված հուշարձանի և  պուրակի բացման արարողություն:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ