21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հրատապ

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ 2019 թվականի հունվար-սեպտեմբերի դրությամբ: 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը. ընկերության վճարած հարկերը 2019թ. հունվար-սեպտեմբերի դրությամբ կազմել են 40 միլիարդ 594 մլն 254 հազար դրամ: Երկրորդ տեղում «Գրանդ տոբակո» ընկերությունն է, որը հաշվետու ժամանակահատվածում վճարել է 40 միլիարդ 277 մլն 32 հազար դրամի հարկ: Խոշոր հարկատուների ցանկի երրորդ հորիզոնականում «Գազպրոմ» Արմենիա» ընկերությունն է:  Ընկերության վճարած հարկերը կազմել են 33 միլիարդ 623 մլն 700 հազար դրամ:   Չորրորդ տեղում «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է՝ 13 միլիարդ 362 մլն 59 հազար դրամ հարկային վճարումներով: Հինգերորդ հորիզոնականը […]

«Հպարտները» կհավատա՞ն Նիկոլի արցունքներին: Ավելի քան 55 մլն դոլար՝ նոր ինքնաթիռ գնելու համար

«Հպարտ» քաղաքացիների «հպարտ վարչապետին այլևս չի բավարարում նախկին իշխանությունների ժառանգությունը։ Պարզվում է «թալանչի» նախկինները ոչ այնքան հարմարավետ կառավարական առանձնատանն են բնակվել, ավելին, նրանցից շատերը ընդհանրապե հրաժարվել են այդ առաձնատներից, մաշված ինքնաթիռով եւ ավտոմեքենաներով են տեղաշարժվել: Հիմա էլ ՀՀ վարչապետի աշխատակազմը քննարկում է վարչապետին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման տարբերակը: Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում […]

Բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ մեր երկրում ժողովրդավարության մշակույթի ամրապնդմանն ուղղված ջանքերը. Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը «Փաստինֆո» գործակալության խնդրանքով արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի տարածած հայտարարությանն ու դրա վերաբերյալ Հայաստանի Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մեկնաբանությանը:   «Բնականաբար, ծանոթ եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանն ու «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին և բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի ջանքերը՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման, Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքի վերականգնման և […]

Հակառակորդը կրակ է բացել Տավուշի գյուղերի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և վաղ առավոտյան Տավուշի մարզի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ կրակոցներ է արձակել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Տավուշում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակից […]

Ի՞նչ տեսլական է կրթության նախարարությունը փոխանցում սերունդներին՝ դուք էլ կարող եք վաղը մյուս օրը մեծանալ եւ որոշել՝ աղջի՞կ եք, թե՞ տղա /տեսանյութ/

ԿԳՆ 20.000.000 դրամ է հատկացրել սեռափոխության մասին ֆիլմ նկարահանել համար. ի՞նչ է թաքնված այս ֆիլմի քարոզի ետևում. ավանդական արժեքներն ու մանկապղծությունը մեր օրերում: ՀՀԿ խորհրդի անդամ, Երեւանի ավագանու նախկին անդամ Գեորգի Գաբրիելյանը զավեշտ է համարում կրթության նախարարության գործողությունները՝ որակելով այն թիկունքից հարված հայ ընտանիքին: Վերջինս համոզված է, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի կառավարությունն ու հասարակությունը […]

Իշխանությունները լծված են այլասերության քարոզին եւ օրենսդրական ամրագրմանը /տեսանյութ/

«ՀՀ իշխանությունները լծված են  այլասերության քարոզի եւ օրենսդրական ամրագրման գործին: Սա, իհարկե, նոր չի սկսվել, բայց հիմա ավելի լայն թափ եւ սրություն է ստացել: Պետական մակարդակով զբաղված են ընտանիքի ինստիտուտի ոչնչացմամբ: Դեսանտ են իջեցրել դրսից, որպեսզի հող նախապատրաստվի իրենց համար ամենակարեւորի՝ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման համար՝ փորձելով չեզոքացնել այն օղակները, որոնք կարող են դրա խոչընդոտմանը»,-այսօր՝ հոկտեմբերի […]

Կառավարությունում մեկնարկում են կրճատումները; 100-ավոր քաղաքացիներ գործազուրկ կդառնան. Ժողովուրդ

Երբ Ազգային ժողովի կողմից ընդունվեց կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը, բոլորի համար էլ պարզ էր, որ մի քանի ամիս անց կրճատումների նոր ալիքներ կսկսվեն միավորված նախարարություններում: Այս ամիսների ընթացքում դեռ միավորման աշխատանքներն էին ընթանում, եւ այժմ գրեթե պատրաստ է կրճատվող հաստիքների ցանկը: Եվ ինչպես ավելի վաղ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, միավորման արդյունքում կրճատվելու են կրկնվող […]

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 223, դեմ քվեարկեց 191-ը։ ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժինն «Արմենպրես»-ին տրամադրել է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» (Affirming the United States record on the Armenian Genocide) վերնագիրը կրող […]

Այս մոտեցումը գնահատում ենք որպես խտրական վերաբերմունք ԶԼՄ-ների նկատմամբ, ինչն անթույլատրելի է և վտանգավոր: Լրագրողական կազմակերպությունները դիմում են Ստյոպա Սաֆարյանին

Հոկտեմբերի 29-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտն արգելել է մի շարք լրատվամիջոցների մասնակցությունն իր կազմակերպած միջոցառմանը՝ «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» թեմայով։ Նախօրեին ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում ազդագիր էր տեղադրել լրատվամիջոցների համար, որում մասնավորապես նշել էր, որ«News.am», «Hayeli.am», «168.am», «Yerevan Today», «7or.am», «Livenews.am» կայքերի, «5-րդ ալիք» […]

Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահը և քարտուղարության անդամները ժամանում են Հայաստանում

Եվրոպայի խորհրդի կազմում գործող GREVIO՝ Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահ Մարսելին Նաուդին և քարտուղարության անդամները առաջիկա օրերին լինելու են Հայաստանում: Նպատակն Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների հետ հանդիպումն է, գրում է 168 Ժամը: Հանդիպումներում քննարկման թեման լինելու է «Ստամբուլյան կոնվենցիայի հանդեպ հայ հասարակության մեջ կարծրատիպերն և տաբուները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի