23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զուգադիպությո՞ւն. նախարարի սպառնալիքից հետո Արծվիկ Մինասյանը կանչվել է քննչական մարմին

«Փաստինֆո»-ի  տեղեկություններով ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը այս պահին գտնվում է քննչական մարմնում։«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ ՀՔԾ-ից խոստացան ճշտել տեղեկությունը։

Ուշագրավ է, որ այսօր  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը սպառնացել էր, թե  նախօրեին ՀՅԴ-ականների կողմից ԿԳՄՍ նախարարության շենք բերված արկղը պատրաստվում է լցնել «տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին, և հետ ուղարկել իրենց» ։

ՀՅԴ երիտասարդների նախաձեռնությամբ նախ կառավարության ապա ԿԳՄՍ նախարարության շենքի առջեւ բողոքի ակցիաներ են սկսվել, ապա անժամկետ նստացույց է հայտարարվել՝  ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով։ «Ես առիթ ունեցել եմ երեկ արձագանքելու։ Նախ` ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորվում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին։ Դաշնակցությունը հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է դրսևորեր և հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից և փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են դաշնակցությունը», – հայտարարել է Արայիկ Հարությունյանը։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ