26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք ապրում ենք մի երկրում, որը շատ ավելի մոտիկ է 37 թվին, քան ազատության հռչակմանը. Վազգեն Մանուկյան

Հիմա որոշակի վախի մթնոլորտ կա, որովհետեւ պարզ չի, թե ում մոտ կարան մտնեն, ում կարող են ձերբակալել, ում չեն կարող: Այս մասին, այսօր Հանրային խորհրդի նիստըի ժամանակ հայտարարեց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Եթե սկզբում դրված էր կոռուպցիայի դեմ պայքար, հիմա լրիվ ուրիշ տեղ են գնում այդ սլաքները:  Սա ձգտում է իր ձեռքում վերցնել իշխանություն, ու ինձ հետաքրքիր չէ՝ նախորդներն այդպիսին են եղել, թե ոչ: Ես տեսնում եմ, որ մենք ապրում ենք մի երկրում, որը շատ ավելի մոտիկ է 37 թվին, քան ազատության հռչակմանը: Այս վտանգը բոլորի շեմին է կանգնելու»,-ասաց Վազգեն մանուկյանը՝ հավելելով, որ հասարակությունը պետք է դիմադրի եւ բացատրի իշխանություններին այդ քայլերի վտանգավորությունը, քանի որ այդպես մենք թուլանալու ենք:

Մանուկյանն անընդունելի է համարում իշխանությունների «ժողովուրդը մեզ հետ է» փաստարկը: Մյուս փաստարկը, թե «եթե մեզ չսլեք, հները կվերադառնան», Մանուկյանն ասաց. «հինը երբեք չի վերադառնալու»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ