21 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Երկրում անկայունություն է եւ անկառավարելի իրավիճակ: Ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները համատարած բողոքում. Հրապարակ

Ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները համատարած բողոքում, թե դիսկոմֆորտի զգացում ունեն։ Մի տեսակ անորոշության, համընդհանուր տագնապի մթնոլորտ է տիրում երկրում, որը ոմանք անգամ դժվարանում են բացատրել։ Դա բազում պատճառներ ունի, բայց հասարակությունը, որը գուցե դրանց մեջ չի էլ խորանում, ենթագիտակցաբար զգում է, որ անկայունություն կա երկրում, անկառավարելի վիճակ եւ անկանխատեսելի ապագա։ Ամեն օր տեղի ունեցող տարբեր […]

Այս պահին կողմերը չեն բանակցում որեւէ կոնկրետ փաստաթուղթ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն իր վերջին հայտարարությունում խաղաղ գործընթացի վերաբերյալ որոշակի օպտիմիզմ է արտահայտել, այն ժամանակ, երբ սեպտեմբերին կայացած նյույորքյան հանդիպումից հետո հիասթափություն էր հայտնել. արդյո՞ք ինչ է փոխվել, ի՞նչ փաստաթղթերի մասին է նա խոսել, […]

Պատրաստվեք. օդերեւութաբանները զգուշացնում են

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկն աստիճանաբար կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 13-15 աստիճանով:Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Երևան քաղաքի նոյեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.50C (1990 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.00C […]

«Ինչո՞ւ Հայաստանի առաջնորդը պետք է մտածի Ադրբեջանի մասին»: Նիկոլ Փաշինյանի կոչը Ալիեւին

Փարիզյան խաղաղության ֆորումի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ իր՝ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար» հայտարարության վերաբերյալ հնչող քննադատություններին։ Ինձ քննադատում են «Հայաստանի համար աննախադեպ հայտարարության» համար։ Ինձ սուր քննադատության ենթարկեցին իմ երկրում: Ընդդիմությունը հարց է ուղղում. «Ինչո՞ւ Հայաստանի առաջնորդը պետք է մտածի Ադրբեջանի մասին»: Ահա […]

Ռեկորդ. Հայաստանի արտաքին պարտքը երբեք այնքան մեծ չի եղել, ինչպես հիմա

Հայաստանի արտաքին պարտքի բոլոր կարկառուն «փորձագետներին»՝ լինեն նրանք ուսանողներ, թե թոշակառուներ, տաքսու վարորդներ, թե վարսավիրներ, տնային տնտեսուհիներ, թե նարդի խաղացող տնային տնտեսվարներ, որոնք «հեղինակավոր» դատողություններ էին անում Հայաստանի արտաքին պարտքի մեծ լինելու մասին մեկուկես տարի առաջ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի արտաքին պարտքը երբեք այնքան մեծ չի եղել, ինչպես հիմա։ Շեշտենք, խոսքը ոչ թե նախորդ «թալանչի» […]

Ճանապարհաշինական ծրագրերում չարաշահումները կրկնակի աճել են. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2019 թ.  առաջին 9 ամիսներին ճանապարհաշինության ծրագրերի իրականացման ընթացքում թույլ տրված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 12 քրեական գործ:   Վարույթում գտնվող քրեական գործերով 14 անձի վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից 9-ին առաջադրվել […]

Մանվել Գրիգորյանը հազիվ է խոսում, շնչում է խողովակներով /տեսանյութ/

Հրապարակը տեղեկացնում է, որ Մանվել Գրիգորյանին քիչ առաջ բերեցին դատարան, որտեղ քննվում է նրա կալանքի հարցը: Գրիգորյանը հազիվ է խոսում, շնչում է խողովակներով, գամված է սայլակին, նրան ուղեկցում են շտապօգնության բժիշկներ: Գրիգորյանի համախոհները նրան դիմավորեցին ծափերով և «առողջություն գեներալին» կոչերով:

Լավ բաներ չեմ ասելու, լավ է չասեմ. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին

Դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանy նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որին միացան պաշտպանական խմբի մյուս անդամները։ Դատավորը հետաքրրքվեց՝ պրն. Քոչարյանը միանո՞ւմ է պաշտպանների միջնորդությանը։ «Կասկածո՞ւմ եք», – արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը։ Արդյոք Ռոբերտ Քոչարյանը ցանկանո՞ւմ է որևէ բան ավելացնել դատավորի հաջորդ հարցին , պատասխանը շեշտակի էր. «Լավ բաներ չեմ ասելու, լավ […]

«Մեդիա Պաշտպան»-ը հորդորում է իշխանությանը ուժային կառույցներին չներգրավել որպես խոսքի ազատության դեմ պայքարի գործիք

 «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել և որպես խափանման միջոց ընտրվել է գրավը և ստորագրությամբ չհեռանալը։  «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը սա համարում է հերթական ոտնձգությունը խոսքի ազատության նկատմամբ։ Իշխանափոխությունից անցել է շուրջ 18 ամիս ու միայն այն ժամանակ, երբ Ռուսլան Բաղդասարյանը համացանցում ակտիվացավ և սկսեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի