10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

«Մեդիա Պաշտպան»-ը հորդորում է իշխանությանը ուժային կառույցներին չներգրավել որպես խոսքի ազատության դեմ պայքարի գործիք

 «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել և որպես խափանման միջոց ընտրվել է գրավը և ստորագրությամբ չհեռանալը։ 

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը սա համարում է հերթական ոտնձգությունը խոսքի ազատության նկատմամբ։ Իշխանափոխությունից անցել է շուրջ 18 ամիս ու միայն այն ժամանակ, երբ Ռուսլան Բաղդասարյանը համացանցում ակտիվացավ և սկսեց մատնանշել իշխանությունների բացթողումները, իրավապահները գործ հարուցեցին։

Նույնը տեղի ունեցավ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի, Հայաստան համահայկական հիմնադրամի ղեկավար Արա Վարդանյանի հետ։ Այս գործելաոճն անհանգստացնող է խոսքի ազատության դեմ պայքարի իր մասշտաբներով։ 
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է իշխանությանը ուժային կառույցներին չներգրավել որպես խոսքի ազատության դեմ պայքարի գործիք։

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ