08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի մասով որոշում կայացրեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Նշենք, որ պաշտպանական թիմը միջնորդությունը ներկայացրել էր նոյեմբերի 5-ին։

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբաններից Արամ Վարդևանյանն այդ օրը դատարանից խնդրել էր գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով՝ սահմանելով ողջամիտ չափ։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, սակայն, հայտարարել էր, թե դատախազությունը շարունակում է պնդել, որ առկա է քննությանը խոչընդոտելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը։

Հաջորդ դատկան նիստն այս գործով տեղի կունենա նոյեմբերի 12-ին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ