20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ-ը զգուշացնում է վարորդներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ բաց: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:   Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]

ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը ձերբակալվել է կաշառքի կասկածանքով. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից,  կոռուպցիայի  դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև […]

Գեւորգ Կոստանյանը կկալանավորվի

Դեկտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը բավարարեց: Նշենք, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: Հատուկ քննչական ծառայությունից դեռևս չեն պարզաբանում, թե ինչ հոդվածներով է որպես մեղադրյալ ներգրավվել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։     […]

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր […]

Սերգո Կարապետյանը իրեն չկալանավորելու դիմաց Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել

«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա: «Սարգսյանին մեղադրում են ինչ-որ ծառայողական դիզելի չեկերի վատնման մեջ: Հենց հիմա որոշում են կալանավորեն, թե ոչ»,-գրել է Դանիելյանը: Aysor.am-ը մեկնաբանություն ստանալու նպատակով զանգահարել է Հատուկ քննչական ծառայություն, […]

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 04.12.2019թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները       ISO-ի կոդը ՄԻԱՎՈՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹ ՀՀ ԴՐԱՄ Տարբերություն նախորդ օրվա համեմատ USD 1 ԱՄՆ դոլար 477.83 -0.19 GBP 1 Մեծ Բրիտանիայի ֆունտ ստեռլինգ 623.81 2.96 AUD 1 Ավստրալիական դոլար 326.26 -1.71 ARS 1 Արգենտինական պեսո 7.98 0.01 DKK 1 […]

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ոստիկանությանը չխոչընդոտել լրագրողների մասնագիտական աշխատանքը, դեմ չգնալ խոսքի ազատության սկզբունքներին

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ դեկտեմբերի 3-ին ՀՅԴ երիտասարդաների՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիան լուսաբանելու նպատակով այնտեղ է գտնվել AntiFake.am լրատվական կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը։ Ժամը 17:40-ի սահմաններում՝ դաշնակ երիտասարդներին բերման ենթարկելու ընթացքում, բերման է ենթարկվել նաև օպերատորը, որն այդ պահին իր վրա կրել է օպերատորական բեյջը։ Իշխան Խոսրովյանին նախ ցանկացել են նստեցնել պարեկային […]

Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել. «Բարգավաճ Հայաստան»-ը բոյկոտեց Աժ նիստը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց ԱԺ նիստը: «Երկու օր է Ծառուկյանի մի նախադասությունը, որը վերաբերում էր ներդրողներին, դարձրել էր մառազմի և մազոխիզմի փառատոն: Պարոն Սիմոնյանն ասում է՝ «քանի՞ գլխանի եք», այնքան գլխանի ենք, որքան մարդիկ մեզ ձայն են տվել՝ 100 հազարից ավելի: Չի ստացվի լղոզել, փոշիացնել այս թեման: Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել, որովհետև ԱԺ-ն դարձել […]

Քանի՞ գլխանի էիք, որ վարչապետ չընտրեիք. Ալեն Սիմոնյան-Նաիրա Զոհրաբյան թեժ բանավեճ ԱԺ-ում

Այսօր առավոտից ԲՀԿ-ն եւ «Իմ Քայլը» հիշել են միմյանց անցյալն ու ներկան, վիրավորանքներ հնչեցրել միմյանց հասցեին, մի խոսքով, թեժ կրքեր են բորբոքվել ԱԺ ԲՀԿ եւ «Իմ Քայլը» խմբակցությունների միջեւ: Սկզբում պատգամավորները փորձում էին ապացուցել ՝ ով է ճիշտ, ով սխալ Գագիկ Ծառուկյան -Հայկ Մարության հեռահար բանավեճում: Հիշեցնենք, Ծառուկյանը հայտարարել էր, թե քաղաքապետարանում խոչընդոտել են խոշոր […]

Ադրբեջանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը. հրապարակվել է փաստաթուղթ (լուսանկար)

Պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը: Փաստաթուղթը, որը հրապարակվել է Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան Twitter-ի էջում, ասվում է, որ Ադրբեջանը նախկինի պես հակված է «քաղաքական ճանապարհով հակամարտության լուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»: Փաստաթղթում ասվում է նաև, որ «հակամարտության կարգավորումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի