24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քանի՞ գլխանի էիք, որ վարչապետ չընտրեիք. Ալեն Սիմոնյան-Նաիրա Զոհրաբյան թեժ բանավեճ ԱԺ-ում

Այսօր առավոտից ԲՀԿ-ն եւ «Իմ Քայլը» հիշել են միմյանց անցյալն ու ներկան, վիրավորանքներ հնչեցրել միմյանց հասցեին, մի խոսքով, թեժ կրքեր են բորբոքվել ԱԺ ԲՀԿ եւ «Իմ Քայլը» խմբակցությունների միջեւ: Սկզբում պատգամավորները փորձում էին ապացուցել ՝ ով է ճիշտ, ով սխալ Գագիկ Ծառուկյան -Հայկ Մարության հեռահար բանավեճում: Հիշեցնենք, Ծառուկյանը հայտարարել էր, թե քաղաքապետարանում խոչընդոտել են խոշոր ներդրողներին: Այս առնչությամբ անգամ տեսանյութ հրապարակվեց, թեեւ քաղաքապետարանի խոսնակը հերքել էր Ծառուկյանին՝ անվաելով վերջինիս հայտարարությունը «օդում կախված»:

Քիչ անց ԱԺ-ում ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն ելույթին, թե եթե չլիներ «Բարգավաճ Հայաստան»-ը՝ վարչապետը օրինական ճանապարհով չէր ընտրվի և հայտնի չէ, թե իմքայլականները որտեղ կլինեին, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Քանի՞ գլխանի էիք, որ վարչապետ չընտրեիք»։

 

Ալեն Սիմոնյանի այս պատասխանից հետո թեժ բանավեճ սկսվեց նրա և Նաիրա Զոհրաբյանի միջև։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ