«Իմ էրեխեն գնացել ա հայրենիք պաշտպանի, դիակը բերիք տվիք մորը… չկա ղեկավարություն»: Մահացած զինվորի մայրը ԱԺ-ի դիմաց ուշագնաց եղավ /տեսանյութ/
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր էջում գրում է. «Վաղը մեր երկիրը գտնվելու է Սկանդինավիայից եկող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։ Այս պրոցեսը սկզբում բավականին ուժեղ էր, ու հանրապետության տարածքում պետք է առաջացներ ձյան առատ տեղումներ, սակայն ճանապարհին աստիճանաբար քայքայվեց։ Այսպիսով առաջիկա գիշերվանից սկսած և վաղը ցերեկվա ընթացքում շրջանների մեծ մասում սպասվում են […]
Ռուսաստանի Արմավիր քաղաքում հայերը թույլ չեն տվել ադրբեջանցիներին ռեպորտաժ պատրաստել հայկական եկեղեցու մոտ Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման մասին: Ադրբեջանցիները ցանկացել է իր ռեպորտաժը պատրաստել հենց հայկական եկեղեցու տարածքում, սակայն նրան թույլ չեն տվել դա անել:
Օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զբոսաշրջությունը գերակա ճյուղ հռչակած Հայաստանի հյուրանոցներում մի քանի տոնական օրվա հանգիստը առանձին դեպքերում գերազանցում է 1 մլն դրամը: Օրինակ` Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը 2 անձը Նոր տարին կարող են դիմավորել 900 հազար դրամով: Ջերմուկի «Արմենիա» հյուրանոցում Ամանորյա փաթեթը` չորս հոգու համար, դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի […]
Ոստիկանությունը բերման է ենթարկել AntiFake.am կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանին: Բերման ենթարկման պահին օպերատորը կրել է համապատասխան օպերատորական բեյջը: Ոստիկանության բաժանմունքում իմանալով այդ մասին՝ ոստիկանները Խոսրովյանին հետ են բերել այն վայրը, որտեղից բերման էին ենթարկվել: Սա ակնհայտ ապօրինի քայլ է՝ ուղղված մասնագիտական գործունեության պատշաճ իրականացման դեմ: Ոստիկանությունում շարունակվում են հին բարքերը, որոնք խոչընդոտում են դեպքերը լուսաբանող լրագրողների և […]
«Հստակ գնահատականի կարիք կա, թե ինչպես է դիտարկվում անվտանգության խնդիրների լուծումը»,- այս մասին այսօր Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ նշելով, թե ինչ ակնկալիքներ ունի վաղը Բրատիսլավայում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից: Նա նշեց, որ ակնկալիքն այն է, որ ամեն կերպ կնպաստեն առաջընթացին, այլապես այն ստատուս-քվոն, որը […]
Այսօր ՀՅԴ երիտասարդները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Մոտ 30 րոպե սպասելուց հետո, երիտասարդները որոշեցին մտնել նախարարության շենք՝ հանդիպելու նախարարին։ Նախարարության շենք մտնելու փորձը ոստիկանները կանխեցին, ինչը լարված իրավիճակ ստեղծեց։ Երիտասարդներից մեկը կոչ արեց ոստիկաններին՝ ասելով, որ վստահ են՝ ոստիկանները նույնպես ամաչում են նման […]





























