09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ոստիկանությանը չխոչընդոտել լրագրողների մասնագիտական աշխատանքը, դեմ չգնալ խոսքի ազատության սկզբունքներին

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ դեկտեմբերի 3-ին ՀՅԴ երիտասարդաների՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիան լուսաբանելու նպատակով այնտեղ է գտնվել AntiFake.am լրատվական կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը։ Ժամը 17:40-ի սահմաններում՝ դաշնակ երիտասարդներին բերման ենթարկելու ընթացքում, բերման է ենթարկվել նաև օպերատորը, որն այդ պահին իր վրա կրել է օպերատորական բեյջը։

Իշխան Խոսրովյանին նախ ցանկացել են նստեցնել պարեկային ոստիկանական մեքենայի մեջ, սակայն տեղափոխել են ոստիկանական «Գազել» մակնիշի մեքենա, որով էլ մի քանի այլ երիտասարդների հետ տարվել է Ոստիկանության կենտրոնի բաժին։ Ոստիկանական մեքենայի մեջ Իշխան Խոսրովյանը պարբերաբար զգուշացրել է, որ օպերատոր է և իր մասնագիտական պարտականությունն է իրականացնում, ոստիկանը հարցրել է, թե որ կայքի օպերատորն է, ինչին պատասխան է տրվել։ Հասնելով ոստիկանական բաժին՝ երիտասարդներին իջեցրել են մեքենայից, իսկ Իշխան Խոսրովյանին ասել են, որ սպասի, ապա կրկին հարցուփորձ են արել, նկարել են բեյջը և մեկ այլ ոստիկանական մեքենայով ետ տարել այն վայրը, որտեղից բերման էին ենթարկել։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ոստիկանությանը չխոչընդոտել լրագրողների մասնագիտական աշխատանքը, դեմ չգնալ խոսքի ազատության սկզբունքներին։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ