24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել. «Բարգավաճ Հայաստան»-ը բոյկոտեց Աժ նիստը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց ԱԺ նիստը:

«Երկու օր է Ծառուկյանի մի նախադասությունը, որը վերաբերում էր ներդրողներին, դարձրել էր մառազմի և մազոխիզմի փառատոն: Պարոն Սիմոնյանն ասում է՝ «քանի՞ գլխանի եք», այնքան գլխանի ենք, որքան մարդիկ մեզ ձայն են տվել՝ 100 հազարից ավելի: Չի ստացվի լղոզել, փոշիացնել այս թեման: Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել, որովհետև ԱԺ-ն դարձել է մի նախադասություն փոշիացնելու վայր: Մենք այսօր լքում ենք խորհրդարանը և դուք եք տալու պատասխանը, թե ինչու մենք չկարողացանք կառավարությանը մեր հարցերն ուղղել: Սա քաղաքական բոյկոտ է», – հայտարարեց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Այսօր ԱԺ նիստն առավոտից ընթանում էր լարված մթնոլորտում: ԲՀԿ-ական և իմքայլական պատգամավորները փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում միմյանց հասցեին:

Իմքայլականների թիրախում Ծառուկյանի այն հայտարարությունն է, որ ներդրողները դժգոհ են հեռացել քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի հետ կես ժամ տևած հանդիպումից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ