18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հրազդանում ծննդատան դիմաց դիահերձարան են սարքել․ Իրավունք

Թերթի խմբագրություն են զանգահարում Հրազդանի ծննդատան հղիներ և ահազանգում, որ ծննդատան դիմաց դիահերձարան են սարքել։  «Լուսամուտից դուրս նայելիս ականատես ենք լինում դագաղների, դիակների տեղափոխման և լաց ու կոծի»,-մեզ հետ զրույցում ասաց նոր ծննդաբերած Ա. Ն.՝ ընդգծելով, որ բժիշկները ևս իրենց մտահոգությունը կիսում են, բայց ոչինչ անել չեն կարողանում։ Հղիները նշում են, որ եթե խնդիրն ինչ-որ […]

Դատապարտյալների շրջանում բունտ է հասունանում․ Հրապարակ

Երեկ «Արմավիր» ՔԿՀ-ից թերթը ահազանգ է ստացել, որ դատապարտյալների շրջանում բունտ է հասունանում․ պատճառը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ծանրոցների, հանձնուքների արգելքն է, որոնցով դատապարտյալները ստանում էին հատկապես ծխախոտ:

Պարետը հանձնարարել է բացառել հանրային տրանսպորտի գերբեռնվածությունը

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։ «Հերթական ցուցումով հանձնարարել եմ բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։ Անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել լրացուցիչ փոխադրամիջոցներ: Կապահովվի նաև հանրային տրանսպորտի բոլոր երթուղիներում շահագործվող […]

Արդարադատության նախարարությունում մոտ 1. 640. 000 դոլար պարգևավճար է տրվել

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը: Ստացված գրավոր պատասխանից տեղեկանում ենք, որ նշված շրջանում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին վճարված պարգևավճարները վճարվել են՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին՝ 125,784.2 հազ. դրամ, արտաբյուջետային հաշվից՝ 528,556.3 հազ. դրամ, […]

Երկրում մեծ արագությամբ աճում է վարակակիրների քանակը, եւ դրան նպաստել է իշխանությունը՝ անպատասխանատու վարքով․ Հրապարակ

Թվում էր՝ արտակարգ դրությունը հայտարարվելու է, որ նախկինում թույլ տրված սխալներից խուսափենք եւ չարաղետ վարակի դեմը կարողանանք առնել։ Ասենք՝ վերջապես ավելի լուրջ վերաբերմունք դրսեւորվի այս համավարակին։ Ոչ թե հայտարարենք, թե «բարի մարդկանց վիրուսը չի կպչում», կամ՝ «կորոնավիրուսն ում շունն է», որ մեզ խանգարի հանրաքվե անել ու քաղաքական հակառակորդներին ոչնչացնել, այլ հետեւենք աշխարհի օրինակին եւ զգուշության […]

Թանկացումներ․ տնտեսվարողները կրկին չդիմացան գայթակղությանը․ 168 Ժամ

Այս օրերին, երբ կորոնավիրուսի տարածման վտանգներով պայմանավորված՝ քաղաքացիները խուճապահար դատարկում են դեղատներն և խանութների ցուցափեղկերը, տնտեսվարողները կրկին չդիմացան գայթակղությանը և, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, բարձրացրեցին ապրանքների գները։ Եթե դա լիներ իշխանափոխությունից առաջ, ապա բոլորը կմեղադրեին իշխանություններին՝ մենաշնորհներ ստեղծելու և ժողովրդին թալանելու համար։ Իշխանափոխությունից հետո Հայաստանում այլևս մենաշնորհներ չկան, կամ գոնե այդպես ասվում է, […]

ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի

Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։

ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 64-ի. նոր դեպքերից 6-ը կապված են Էջմիածնի դեպքի հետ, 6-ը՝ արտադրամասի

Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ […]

Ի՞նչ սպասել արտակարգ դրության ընթացքում․ կառավարության պարզաբանումը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է արտակարգ դրության ընթացքում կանխարգելիչ միջոցառումների, սահմանով մուտքի և ելքի, տեղաշարժման սահմանափակումների և անհրաժեշտ այլ քայլերի մասին տեղեկություններ։ Կառավարության հրապարակած տեղեկատվությունը․ Մուտքը և ելքը ՀՀ սահմանով ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը. բացառություն կկազմեն բեռնափոխադրումներ իրականացնողները, օրինակ` վարորդները: ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները (եթե նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն), Հայաստանում […]

Պարենային շուկայում տեղի է ունենում գնային փոփոխություն

Պարենային շուկայում տեղի է ունենում գնային փոփոխություն՝ հնդկաձավար, ոսպ և այլն, ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով արտակարգ դրության մասին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա կապված է այն փաստի հետ, որ մարդիկ, այսպես ասած, ճգնաժամային, խուճապային գնումներ են իրականացնում։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ընդհանրապես, ճգնաժամային գնումներ և խուճապային գնումներ չիրականացնել։ Խանութները, ցանցերը պահեստներում որևէ ապրանքի պակասություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի