18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Վահե Էնֆիաջյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը կորոնավիրուսով է վարակվել։ «Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։ Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որևէ անհանգստացնող գանգատ չունեմ», – ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորը։

Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ում խոսել է պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում երկրում ստեղծված վիճակից

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Բրյուսելում անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին` ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։ Հեռավար ձևաչափով այս հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Արևելյան գործընկերության երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող մի […]

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի

Ազգային ժողովը 87 կողմ քվեով որոշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու հանմաձայնություն տալ: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել ԱԺ։

Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Ազգային ժողովը փակ քվեարկությամբ՝ 87 կողմ ձայներով, որոշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։   «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել:   Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն […]

Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվում է տոտոլ խոշտանգում. պաշտպան

Սկզբից, երբ Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում էր, ու համաձայն բժշկական էպիկրիզների մաթեմատիկական պրոգրեսիայով գնում էր հիվանդությունների ավելացում եւ վատթարացում, առողջապահության նախարարը առիթը բաց չէր թողնում հայտարարելու, որ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, իր ամենօրյա հսկողության տակ է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Նրա տարածած […]

Արտակ Դավթյանը հրաժարականի դիմում է գրել․ «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ազատման դիմում է գրել ՀՀ Զինված ուժերի գենշտաբի պետ Արտակ Դավթյանը։ Ըստ էության՝ նրա հրաժարականի դիմումի պատճառը որդու հարսանիքն է, որի մասին լուրը մեծ աղմուկի առիթ դարձավ։ Մեզ այս պահին հայտնի չէ՝ նրան պարտադրել են, թե կամովի է գրել։ Հիշեցնենք, որ երեկ մենք լուր էինք գրել և տեսանյութ հրապարակել այն […]

Իր պատճառով նույնիսկ տփոց ենք կերել, իսկ էսօր մեզ ուզում է սպանի՞. գյուղացիները չեն թողնում փակել «Մեյմանդարի» շուկան

Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկան ոստիկանները ցանկանում են փակել, ինչին ընդդիմանում են գյուղացիները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում: «Ես երկու ուսանող ունեմ, եկել եմ այս շուկան,իմ երկու ուսանողներին փրկել եմ, ինչի՞ են փակում շուկան»,-ասաց գյուղացիներից մոկը, որն այնքան հուզվեց, որ չկարողացավ շարունակել: «Սաղ մեր ուժերով ա դարձել վարչապետ, […]

Գեղարքունիքում կորոնավիրուսի 49 նոր դեպք է գրանցվել

Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերին կորոնավիրուսի 49 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետ Գնել Սանոսյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումից, որում մասնավորապես ասվում է․  «Վերջին երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 455 դեպք, որոնցից 214-ն` առողջացած, 6-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 49 նոր դեպք, 10 առողջացած: […]

Երևանի համար 49 մանկապարտեզի աշխատակիցը վարակված է կորոնավիրուսով. NEWS.am

Երեւանի համար 49 մանկապարտեզի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս լուրը NEWS.am-ին հասստատել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Խոսնակը հայտնել է, որ մանկապարտեզն անորոշ ժամանակով փակ կմնա։

Կառավարության դիմացից բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին. Պատգամավորներ են ժամանել

Արդեն տեղեկացրել ենք, որ ռեստորանային ոլորտի աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում։ Մինչ պարետատունը ընդունել էր նրացից երեքին, որպեսզի լսեր պահանջները, ոստիկանությունը դրսում սպասողներին բերման ենթարկեց։ «Մեր պահանջները չի կատարվում, սոցիալական հեռավորություն չեն պահում։ Ոստիկանը հինգ հարյուր անգամ չի ասելու», – ասաց ոստիկանության աշխատողը։ Այս պահին կառավարության դիմաց են եկել ԱԺ պատգամավորներ Անի Սամսոնյանը, Գևորգ Գորգիսյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի