18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Կորոնավիրուսի հետևանքով մահացած պացիենտներից մեկը 46 տարեկան կին է

Մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39005 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։   Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են […]

Էդմոն Մարուքյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։ «Այսօր դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, ինչպես նաև հրավիրվել եմ ՀՔԾ՝ բացատրություն տալու», – Facebook-ի իր էջում գրել է Մարուքյանը։ 

ՊԲ զինծառայող է մահացել

Մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Ծեծկռտուք՝ ԱԺ նիստերի դահլիճում. ձեռնամարտի բռնվեցին Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը

Քիչ առաջ Ազգային ժողովի դահլիճում ծեծկռտուք տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Միջադեպին մասնակից դարձան դահլիճում գտնվող բոլոր ներկաները, այդ թվում՝ կառավարության անդամները: Իսկ վիճաբանությունն սկսվեց այն պահին, երբ Սասուն Միքայելյանը Էդմոն Մարուքյանի ելույթի պահին վերջինիս «հոպար» անվանեց:   «Ես Ձեր համար հոպար չեմ», – […]

Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում կայացրեց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարեց ՊԵԿ քննչական վարչության՝ Վատիկանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը Հիշեցնենք, որ ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ Միքայել Մինասյնաի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին: Մ. Մինասյանին մեղադրանք է առաջադրվել  […]

Խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրենի բնակարանում

Այս պահին խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Ամրամ Մակինյանը: «Առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր»,- գրել է նա:

Հակառակորդը շփման գծի Մարտունու ուղղությամբ կիրառել է 60 մմ ականանետեր. ՊԲ-ն կորուստներ չունի

Այսօր ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր, հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից:  Միջադեպի հետևանքով ՊԲ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել:  Հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:  Հարկ ենք համարում նշել, որ սա […]

Հայաստանում կորոնավիրուսի 44 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1111 է, մահերի թիվը՝ 17

Ապրիլի 15-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 44 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1111-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 297 քաղաքացի, փաստացի բուժվում է 797-ը:  Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 մարդ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի