24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում կայացրեց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարեց ՊԵԿ քննչական վարչության՝ Վատիկանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը

Հիշեցնենք, որ ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ Միքայել Մինասյնաի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին: Մ. Մինասյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալ), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը):

2020 թվականի մարտի 23-ին որոշում էր կայացվել Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և նույն օրը միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Նշենք նաև, որ Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը գրել էր, որ «Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի»

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ