18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ․ ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում

Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Այժմ սահմանին հարաբերական անդորր է։ Հ․Գ․ Առաջիկայում կհրապարակենք հետաքրքիր տեսանյութ»,-գրել է նա:

Ադրբեջանի զինուժը 120մմ տրամաչափի 3 արկ է արձակել Չինարիի ուղղությամբ. մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում. ՊՆ խոսնակ

Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը»,-գրչել է նա ապա լրացում արել.  «ԹԱՐՄԱՑՎԱԾ- Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից […]

Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև օգոստոսի 12-ը

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, […]

Հակառակորդի կրակից ոստիկաններից 2-ը պահակակետի տնակի մոտ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել. ՊՆ խոսնակ

Հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:  

Առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան. ՊՆ խոսնակ

Երկու-երեք ժամ դադարից հետո առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում»,- գրել է նա։  

Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից

Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի դարձավ, որ այսօր 2 անգամ ադրբեջանական ԶՈՒ-ն Տավուշի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու փորձ […]

Պայթուցիկի ահազանգ այս անգամ էլ Դալմա Գարդեն մոլում

Դալմա Գարդեն մոլում պայթուցիկի ահազանգ է ստացվել Ոստիկանությունից ԱԻՆ-ին։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։ Նշենք, որ այս պահին քաղաքացիները մոլից տարհանվում են։ Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ի և Ոստիկանության աշխատակիցները։ Նշենք, որ ռումբի ահազանգ ստացվել է նաև «Մեգամոլում»։

Նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք ռեկորդային վատ իմաստով թիվ. Նախարար

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է մնալ մեր ընթացիկ ամենամեծ պրոբլեմը, կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացնելով թարմ տվյալներ, ասաց, թե նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք ռեկորդային վատ իմաստով թիվ: «771 նոր դեպք, կատարվել է 2336 հետազոտություն», – ասաց նա։  Թորոսյանը նշեց, թե իրավիճակը մնում է լարված: «Հոսպիտալիզացիայի առումով ունենք բարվոք վիճակ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի