28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք ռեկորդային վատ իմաստով թիվ. Նախարար

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է մնալ մեր ընթացիկ ամենամեծ պրոբլեմը, կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացնելով թարմ տվյալներ, ասաց, թե նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք ռեկորդային վատ իմաստով թիվ:

«771 նոր դեպք, կատարվել է 2336 հետազոտություն», – ասաց նա։ 

Թորոսյանը նշեց, թե իրավիճակը մնում է լարված:

«Հոսպիտալիզացիայի առումով ունենք բարվոք վիճակ՝ կիրակի օրվանից սկսած, ժամը 9-ի դրությամբ ունենք 51 քաղաքացի, որ կարիք ունի տեղափոխման հիվանդանոց», – ասաց նա:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ բոլոր վերակենդանացման բաժանմունքերում մի քանի ազատ տեղ կա:

«Դրանց ազատվելն ու զբաղվելը շատ արագ է տեղի ունենում», – ասաց նախարարը:

Թորոսյանի խոսքով՝ ծանր վիճակում գտնվում է 502 հոգի, իսկ ծայրահեղ ծանր վիճակում՝ 113 հոգի, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 40 հոգի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ