18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Երկրաշարժ է գրանցվել Հայաստանի հետ սահմանին

Օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 23:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.86⁰ և արևելյան երկայնության 44.16⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է […]

Բեյրութում պայթյունի հետևանքով վնասվել է Անթիլիասի Մայր տաճարը

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայ համայնքային կառույցները: Մասնավորապես, նյութական մեծ վնասներ են կրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը Անթիլիայի Մայրավանքը՝ կից կառույցներով: «Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում: Տուժել […]

Կորոնավիրուսի հետևանքով բուժաշխատող է մահացել

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ: «Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին` ուժ և համբերություն»:

Ադրբեջանի զինուժի դիպուկահար կրակոցից հայ զինծառայող է մահացել

Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ՊՆ-ն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:  

Հայ-ադրբեջանական սահմանին ծանր վիրավորում ստացած զինծառայողը մահացավ

Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ): ՊՆ-ից հայտնում են, որ շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած […]

Ադրբեջանը սպառնում է Չեռնոբիլյան ոգով «աղետով»․ Forbes

Forbes-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիային՝ նշելով, որ հակամարտությունը կրկին վերաճել է բաց պատերազմի։ «Ադրբեջանը հիմա սպառնացել է օգտագործել իր հնարավորությունները, որպեսզի հարվածի Հայաստանի միակ ատոմային էլեկտրակայանին   Հաղորդվում է մարտերում առնվազն 16 մարդու զոհվելու մասին: Կրկին հայտնվել են անօդաչու թռչող սարքեր, երկու կողմերը հայտարարում են հակառակորդի խփված անօդաչուների մասին: Ադրբեջանը հերքում է ոչ պակաս […]

Գյումրիում 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել. Վիճակը ծայրահեղ ծանր է

Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքև: Երեխան սկզբում տեղափոխվել է Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետև ռեանիմոբիլով տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ, հայտնում է ԲԿ-ի խոսնակ Գևրոգ Դերձյանը։ «Ունի համակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ և այլ վնասվածքներ։  […]

Ադրբեջանը ընդունել է իր կորուստները. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը ընդունել է իր կորուստները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

Մարտերը թուլացել են, զոհեր չունենք․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին մարտերը շարունակվում են. ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

Սահմանին հակառակորդի արձակած կրակից ՀՀ ԶՈւ երկու զինծառայող է զոհվել

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:  Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի